Ադրբեջանում հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է

Ադրբեջանում 2010-2017 թթ. հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն` 2010թ-ին երկրում թմրամիջոցներ օգտագործողների թիվը կազմել է 25 հազար 489 մարդ, 2011թ-ին` 26 հազար 716, 2012թ-ին` 27 հազար 910, 2013թ-ին` 28 հազար 376, 2014թ-ին` 28 հազար 656, 2015թ-ին` 28 հազար 555, 2016թ-ին` 29 հազար 448, 2017թ-ին 30 հազար 131:

Միայն 2017թ. ընթացքում առաջին անգամ թմրամիջոցներ օգտագործողների թիվը կազմել է 2 հազար 115, 2016թ-ին` 2 հազար 142, 2015թ-ին 2 հազար 017 մարդ:

Ադրբեջանում թմրամոլությունն ամենաշատը տարածված է 25-ից 45 տարեկանների շրջանում:

2017թ. այդ երկրում խստացվել են թմրանյութեր աճեցնելու, պատրաստելու և օգտագործելու համար սահմանված տուգանքներն ու ազատազրկման պատիժները:

Օրենսդրական խստացումները կատարվել են այն պատճառով, որ Ադրբեջանում թմրամոլության մակարդակը գնալով աճում է, և դրա կանխարգելման ճանապարհներից են համարվում խիստ պատժամիջոցները:

Ադրբեջանի թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի տվյալներով՝ Ադրբեջանում տարեկան շրջանառվում է 1 տոննայից ավելի թմրանյութ:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում թմրանյութեր օգտագործող աշակերտների թիվն անցնում է ընդհանուրի 30 տոկոսը: Ադրբեջանում դա զրպարտանք համարեցին: Սակայն, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան սոցցանցերում գրել էր, թե «մեր ուսումնասիրություններըցույց տվեցին, որ դա իրականությունն արտահայտող տեղեկատվություն էր»:

Տեսանյութեր

Լրահոս