Բաժիններ՝

Իվանկա Թրամփը գնահատել է ուսուցիչներին զինելու հոր նախաձեռնությունը

ԱՄՆ-ի նախագահի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե վստահ չէ, որ ուսուցիչներին զինելու պետության ղեկավար Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը կօգնի վտանգազերծելու երեխաներին:

«Ճիշն ասած, չգիտեմ»,- պատասխանել է նա այն հարցին, թե ուսուցիչների զինումը թույլ կտա արդյոք վտանգազերծել երեխաներին: «Ակնհայտ է, որ պետք է անհավատալիորեն բարձր ստանդարտ լինի նրանց համար, ովքեր կկարողանան զենք կրել մեր դպրոցում»,- հավելել է Իվանկա Թրամփը:

Նա հայտարարել Է, որ նախագահի նախաձեռնությունը «վատ գաղափար չէ, բայց այն քննարկման կարիք ունի»: ԱՄՆ-ում զենք կրելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրության Երկրորդ ուղղումով: Զենքի շրջանառության սահմանափակումների անհրաժեշտության շուրջը բանավեճերը վերստին ակտիվացան այն բանից հետո, երբ փետրվարի կեսերին Ֆլորիդայի դպրոցներից մեկում նախկին աշակերտը գնդակահարեց 17 մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս