Բաժիններ՝

Կորեայի Հանրապետության նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին՝ մեղմացնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսության պայմանները

Միացյալ Նահանգները պետք է մեղմացնի ԿԺԴՀ-ի հետ երկխոսության պայմանները եւ հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ: Փետրվարի 26-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը։

«Վերջերս ԿԺԴՀ-ն ցույց տվեց, որ պատրաստ է Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավմանը բանակցություններին, ԱՄՆ-ը նույնպես խոսում է երկխոսության կարեւորության մասին: Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները պակասեցնի արգելքները ԿԺԴՀ-ի հետ բանակցելու համար, իսկ վերջինիս հարկավոր է միջուկազերծման պատրաստակամություն ցուցաբերել: Կարեւոր է, որ ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն որքան կարելի է ավելի շուտ միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,-Reuters գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի ղեկավարի հայտարարությունը, որը նա Սեուլում արել է ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Յանդունի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Հարավային Կորեայի միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պեկ Տե Հյունը հայտարարել է, թե Կորեայի Հանրապետությունը հուսով է, որ մոտ ժամանակներս կառուցողական երկխոսություն կսկսվի ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ: Հարավային Կորեա այցելած ԿԺԴՀ-ի պատվիրակությունը նախօրյակին համաձայնել է զուգահեռաբար հարաբերություններ զարգացնել Սեուլի եւ Վաշինգտոնի հետ:

Ինչպես փետրվարի 25-ին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Ըյ Գյոմը, ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել նախագահ Մուն Չժե Ինի հետ, որի ընթացքում քննարկել են նաեւ կորեական թերակղզու իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս