Բաժիններ՝

Հնդկաստանում հեռացրել են ուղեղի ամենամեծ ուռուցքն աշխարհում

Հնդկաստանի Մումբայ քաղաքի վիրաբույժների խումբը կարողացել է բարեհաջող կերպով հեռացնել ուղեղի՝ 1.8 կգ կշռող ուռուցքը: Այս մասին հայտնում է The Hindu պարբերականը:

Վիրահատությունը տևել է վեց ժամ: Նյարդավիրաբույժ Տիրումուրտի Նադկարինի խոսքով՝ բացառված չէ, որ ուռուցքն աշխարհում ամենամեծն է. այն ավելի մեծ էր, քան հիվանդի գլուխը:

31-ամյա Սանտալ Պալի մոտ ուռուցք էր հայտնաբերվել դեռևս երեք տարի առաջ, սակայն բժիշկներից ոչ ոք ռիսկի չէր դիմում իրականացնելու այդ դժվարին վիրահատությունը:

Հիվանդության հետևանքով Պալը կորցրել էր տեսողությունը, սակայն բժիշկները հուսով են, որ ուռուցքի հեռացումից հետո նա կկարողանա տեսնել:

Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728