Արևելագետը, անդրադառնալով միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, նշում է, որ դժվար թե ԱՄՆ-ը փոխի իր դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ:
Եվրոպայի խորհուրդը և Լոզանի համալսարանը եվրոպական կալանավայրերի 2016թ․ վիճակի մասին համատեղ զեկույց են հրապարակել։
Կուտուրիե Կարլ Լագերֆելդն սպառնացել է հրաժարվել Գերմանիայի քաղաքացիությունից ի նշան միգրացիայի ոլորտում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականության դեմ բողոքի:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը Ղրիմի տարածքում ընտրություններ անցկացնելու համար:
ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Իրանի միջուկային պայմանագրից ամերիկյան կողմի դուրս գալու հայտարարությունից հետո Իրանի և Իսրայելի հարաբերությունները լարվել են:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իրանակա-իսրայելական դիմակայության լույսի ներքո քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ հակամարտության ապաէսկալացման կոչ են արել բոլոր կողմերին:
Եվրոպան չպետք է համաձայնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները միակողմանի կարգով վերականգնելու ԱՄՆ-ի որոշմանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից նրա դուրս գալուց հետո:
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից Վաշինգտոնի դուրս գալն սպառնում է Մերձավոր Արեւելքի ապակայունացմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 10-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Գերմանիայի իր պաշտոնակից Հայկո Մաասի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին հայտարարել է, որ Եվրոպան պաշտպանության հարցում այլեւս չի կարող ապավինել ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներին կոչ է արել ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը:
Սիրիայում մի շարք օբյեկտների Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել են 23 զինվորականներ ու աշխարհազորայիններ:
Իսրայելում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը մայիսի 10-ին Twitter-ում իր հասցեն փոխել է այնպես, որ դրանում արտացոլվի մայիսի 14-ին դեսպանության տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ:
Քենիայում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-ի:
Իտալիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի տարբեր տարածաշրջաններում ձերբակալել է 14 մարդու, որոնց կասկածում են իսլամիստ զինյալների պատրաստմանը մասնակցելու մեջ:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն «Twitter»-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ։ Փայլանը մասնավորապես գրել է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղջույն է հղել «Ռուսաստան-իսլամական աշխարհ» 10-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին, նշելով, որ Ռուսաստանը պաշտպանում է իսլամական երկրների՝ միջազգային տնտեսական հարաբերություններում փոխադարձ շահի սկզբունքների ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կատիմերինի» հունական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմի հետեւանքով ավերված երկրի վերականգնման համար անհրաժեշտ է 200-ից մինչեւ 400 մլրդ դոլար:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հույս է հայտնել, որ գիշերը Սիրիայում իրանական ուժերի հետ հարվածների փոխանակումը շարունակում չի ունենա:
ԿԺԴՀ-ի բանտերից ազատված երեք ամերիկացիներիg փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակա «Էնդրյուս» ավիաբազայում:
Առնվազն 12 մարդ է զոհվել ավազամրրիկի եւ հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք պատուհասել են Հնդկաստանի հյուսիսի Ութար-Փրադեշի նահանգը:
92 տարեկան հասակում մահացել է «Օսկարի» բրիտանացի դափնեկիր մոնտաժող Էնն Քոութսը:
Գերմանիայից հատուկ չվերթով հայրենիք են վերադարձել Վրաստանի 68 քաղաքացիներ, որոնք անօրինականորեն գտնվում էին Եվրամիության մի քանի երկրների տարածքում:
Սիրիայում ԱՄՆ-ի միակ առաքելությունն ահաբեկիչներին աջակցելն է:
Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանը (ՖԳԴ) ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ձերբակալման վճիռը:
Քենիայում առնվազն 20 մարդ է զոհվել «Պատել» ամբարտակի փլուզման հետեւանքով:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպումը դրական փոփոխություններ կբերի Կորեական թերակղզի:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի նահանգապետ Դեւիդ Իգեն Փունայի շրջանը տարերային աղետի գոտի է հայտարարել Հավայի կղզու արեւելյան մասում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետեւանքների պատճառով եւ օգնություն է խնդրել:
Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն այցելել է բանտում գտնվող մեկ այլ թեկնածուի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին:
Վաշինգտոնն Իրանի դեմ սահմանափակիչ խիստ միջոցներ կկիրառի ամենամոտ ժամանակներս եւ Թեհրանին խուրհուրդ է տալիս չվերսկսել ակտիվությունը միջուկային ոլորտում, այլ սկսել կոնսուլտացիաներ, այլապես իր դեմ միջոցներ կձեռնարկվեն:
Իսրայելի օդուժն ի պատասխան գիշերվա հրթիռակոծման գրոհել է Սիրիայում Իրանի տասնյակ օբյեկտների եւ հակաօդային պաշտպանության մարտկոցների վրա, ինչի մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է հունիսի սկզբին եւ տեղի կունենա Սինգապուրում: