
Իտալիայում 14 մարդ է ձերբակալվել իսլամիստ զինյալների ուսուցմանը մասնակցելու կասկածանքով

Իտալիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի տարբեր տարածաշրջաններում ձերբակալել է 14 մարդու, որոնց կասկածում են իսլամիստ զինյալների պատրաստմանը մասնակցելու մեջ:
«Հակաահաբեկչական գործողության ընթացքում, որն իրականացվել է պետական ոստիկանության եւ հարկային ոստիկանության հետ համատեղ, ձերբակալվել է 14 մարդ, որոնց կասկածում են իսլամիստ զինյալների պատրաստանը մասնակցելու մեջ»,- նշվում է պետական ոստիկանության Twitter-ում:
Իրավապահ մարմինները նաեւ խուզարկություններ են կատարել երկրի տարբեր տարածաշրջանների 20 տներում: Հայտարարության համաձայն՝ ձերբակալվածների թվում են սիրիական եւ մարոկոյական ծագումով չորս զինյալներ, որոնք պատկանում են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման հետ համագործակցող արմատական բջջի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: