
ԿԺԴՀ-ի բանտերից ազատված ամերիկացիները վերադարձան հայրենիք

ԿԺԴՀ-ի բանտերից ազատված երեք ամերիկացիներիg փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակա «Էնդրյուս» ավիաբազայում: Ինքնաթիռի ժամանման կադրերը ուղիղ եթերում ցուցադրել է Fox News հեռուստաալիքը:
Ազատված քաղաքացիներին դիմավորել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ միասին: Պետության ղեկավարը դա առանձնահատուկ պահ է համարել «երեք հիրավի մեծ մարդկանց» համար: Թրամփը նաեւ նշել է, որ ամերիկացի քաղաքացիների ազատումը վկայում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը լրջորեն տրամադրված է կառուցողական երկխոսություն վարելու ԱՄՆ-ի հետ:
Նա ձգտում է իր երկիրը վերադարձնել «իրական աշխարհ», հավելել է Սպիտակ տան ղեկավարը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Կորեական թերակղզու միջուկազերծման հարցերի շուրջ Կիմ Չեն Ինի հետ իր առաջիկա հանդիպումը դրական արդյունքներ կբերի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: