
92 տարեկան հասակում մահացել է «Օսկարի» բրիտանացի դափնեկիր Էնն Քոութսը. AP

92 տարեկան հասակում մահացել է «Օսկարի» բրիտանացի դափնեկիր մոնտաժող Էնն Քոութսը: Մայիսի 9-ին այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Քոութսի WME Entertainment ընկերությունը:
Էնն Քոութսը, որը 1963 թվականին «Լավագույն մոնտաժ» անվանակարգում «Օսկար» է ստացել «Լոուրենս Արաբացին»(Lawrence of Arabia, 1962) ֆիլմի համար, վախճանվել է Կալիֆոռնիայի Վուդլենդ Հիլզ հոսպիտալում: Կինոարտադրության մեջ իր 60-ամյա կարիերայի ընթացքում Էննը մասնակցել է տասնյակ կինոնկարների ստեղծմանը:
Նրա ֆիլմագրությունում կան այնպիստ կինոժապավեններ, ինչպիսիք են «Վերցնելով կյանքը (Taking Lives, 2004) եւ «Ոսկե կողմնացույցը» (The Golden Compass, 2007), ինչպես նաեւ «Փիղ մարդը»(The Elephant Man, 1980) ֆիլմը:
Մոնտաժողն աշխատել է կինոյի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Քլինթ Իսթվուդը, Դեւիդ Լինը եւ Սթիվեն Սոդերբերգը: Պաշտոնապես նա թոշակի է անցել միայն 90 տարեկանում: Վերջին անգամ նա մասնակցել է «Հիսուն երանգով ավելի մուգ» (Fifty Shades Darker, 2017) մելոդրամայի երկրորդ մասի մոնտաժին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: