Բաժիններ՝

Լիտվայի խորհրդարան է ներկայացվել միջուկային զենքի արգելքը վերացնելու մասին օրինագիծ

Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) գրանցել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնել է օրենսդիր ժողովի քարտուղարությունը։

«Օրինագծի նախաձեռնությանն իրենց ստորագրություններով աջակցել է 50 պատգամավոր, ինչը բավարար է դրա գրանցման համար», – նշվել է հաղորդագրությունում։

Օրինագիծը նախատեսում է, որ երկրի սահմանադրությունից կհեռացվի 137-րդ հոդվածը, որն արգելում է Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումը։

Նախօրեին նախագահ Գիտանաս Նաուսեդան անցկացրել է խորհրդակցություն՝ վարչապետի, պաշտպանության նախարարի, Սեյմի նախագահի, խորհրդարանական խմբակցությունների նախագահների մասնակցությամբ։ Մասնակիցներն աջակցել են սահմանադրական արգելքից հրաժարվելու մտադրությանը։

Սահմանադրությունը փոփոխելու համար Սեյմը պետք է երկու անգամ քվեարկի՝ երեքամսյա ընդմիջմամբ։ Նորամուծությունը պետք է աջակցվի որակյալ մեծամասնությամբ՝ 141-ից 94 ձայնով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031