Թուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրել
Օմանի Սուլթանության բնակարանաշինության և քաղաքաշինության նախարար Հալֆան ալ-Շուայլինը հանդիպել է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումի հետ։ Երկրները ստորագրել են բնակարանաշինության և քաղաքաշինության ոլորտում փոխըմբռնման հուշագիր։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքաշինության ոլորտի համագործակցությունը և տեղեկատվություն տրամադրվել Թուրքիայի կողմից «COP31»-ի անցկացման գործընթացի վերաբերյալ։
Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կզարգանան համագործակցության հնարավորությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կայուն քաղաքաշինությունը, ենթակառուցվածքները, ֆինանսավորումը և բնակարանային քաղաքականությունը։
Ermenihaber

