Սիրիայում տեղակայված ռազմական ավիաբազայում ռուս զինծառայողները հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. նրանք ավիառումբերի վրա սկսել են թողնել «Հանուն մերոնց» և «Հանուն Փարիզի» գրառումները:
Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգում Հաբիփ Օրալին ձերբակալել են 2 սիրիացի երեխայի սպանության մեղադրանքով։
Քալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունը դիմել է հանրության օգնությանը՝ անհետ կորած հայ տղամարդուն գտնելու համար։
Կրեմլից հաստատել են տեղեկությունները, որ նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով ՌԴ է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ազատության մեջ գտնվող պատանդներից մեկը, որին Մալիի Raddison Blu հյուրանոցից հատուկ ծառայությունները կարողացել են դուրս բերել, հայտարարել է, որ հյուրանոց ներխուժած ահաբեկիչներն իրար հետ անգլերեն լեզվով են խոսել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մալիում հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում հաջողվել է հյուրանոցից դուրս բերել ևս 80 պատանդի:
Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Մալի երկու թռիչքները: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկիչները ներխուժել են Մալիի Radisson Blu հյուրանոց:
Մալիի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում վերցված պատանդների շարքում են ֆրանսիացիներ, թուրքեր և ռուսներ: Աֆրիկական Խալեջ լրատվականի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունը քիչ առաջ հաստատել է, որ 6 թուրք կա Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հյուրանոցում: Միևնույն ժամանակ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիան է հաստատել, որ պատանդների շարքում կան ֆրանսիացիներ: Թուրք պաշտոնյաները ոչ մի տեղեկություն չունեն թուրք պատանդների վիճակի մասին:
Հրամանատարը տեղեկացրել է նաև, որ Հատուկ զինված ուժերը գործողություն են նախապատրաստում. դիրքեր են հարմարեցնում հյուրանոցի հարևանությամբ՝ ահաբեկչական խմբին վնասազերծելու նպատակով:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է Մալիի երկու քաղաքացի և մեկ ֆրանսիացի: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
«Փարիզում տեղի ունեցածը նոր երևույթ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ահաբեկչական զարգացումներին և դրա դեմ պայքարին:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցում ահաբեկիչների կողմից պատանդ վերցվածների թվում հնարավոր է լինեն նաև Ռուսաստանի քաղաքացիներ: Ըստ lifnenews-ի՝ այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել են Աֆրիկայում ՌԴ դեսպանատնից: Այս պահին ճշտվում է, թե պատանդներից քանիսն են ՌԴ քաղաքացիներ:
Վերջին տվյալներով, հյուրանոցում գտնվում է 10 ահաբեկիչ: Հայտնի է նաև, որ կա 9 զոհ և մեկ տասնյակից ավելի վիրավորներ: RTL ռադիոկայանի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանում Ֆրանսիայի ոստիկանությունը:
Այսօր առավոտյան Սախալինում ողբերգական ավտովթարի արդյունքում երեք մարդ է զոհվել: Lifenews-ի փոխանցցմամբ՝ բախվել են երեխաներ տեղափոխող ավտոբուսն ու ջիփը:
Եթե ԱՄՆ-ն ցանկանում է հաղթանակ արձանագրել ԻՊ-ի դեմ պայքարում և հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը, ապա նախագահ Բարաք Օբաման պետք է համագործակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտի (Institute for Economics and Peace) կողմից հրապարակված` Ահաբեկչության գլոբալ ինդեքսում (Global Terrorism Index 2015) Ադրբեջանը զբաղեցրել է 93-րդ տեղը:
Փարիզի ահաբեկչության հնարավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը ահաբեկչությունից առաջ հաճախել է Բրյուսելի մի քանի գեյ-ակումբներ: Այդ ակումբների տեսախցիկները արձանագրել են ահաբեկչին նման մի տղամարդու: Ի դեպ, նա այդ ակումբներ ամենևին էլ զվարճանալու համար չի այցելել: Քննության վարկածներից մեկի համաձայն՝ նա այնտեղ այցելել է այնտեղ թիրախներ է փնտրել ահաբեկչության իրականացման համար:
Ուլյանովսկի մարզային Վալենտինա Լեոնտևնայի անունը կրող տիկնիկային թատրոնում գտնվող Ձմեռ պապիկի Ամանորյա փոստը դադարել է իր աշխատանքը` հնարավոր ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով Արվեստի և մշակութային քաղաքականության նախարարությանը:
Զաշտովտի կանխատեսմամբ, Հարևանության քաղաքականության վերանայված մոտեցումը ենթադրում է նաև ՀՀ անվտանգության խնդիրների դիտարկում և որոշակի լուծումների շուրջ բանակցություններ:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
ԴՆԹ-ի տվյալները հաստատել են, որ Փարիզի Սեն-Դենի արվարձանում Ֆրանսիայի ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում սպանվածը նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում արյունալի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ 27-ամյա Աբդելհամիդ Աբաուդն է:
Ռուսաստանը որպես «soft power»-ի կիրառման գործիք լայնորեն օգտագործում է Կրեմլի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները` վերջիններիս ահռելի միջոցներ հատկացնելով արտասահմանում Ռուսաստանի համար դրական իմիջ ապահովելու, այլ երկրների հասարակական կարծիքի վրա ազդելու, Ռուսաստանը որպես հրապուրիչ երկիր ներկայացնելու համար:
Անհայտ անձը դանակը ձեռքին ներխուժել է Թել Ավիվի Russia Today հեռուստաընկերություն:
Ֆրանսիայի Էլզաս նահանգում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից:
«Չեմ կարծում, որ Ֆրանսիան ամենաթույլ օղակն էր։ Պարզապես, ըստ իս, Ֆրանսիան թիրախ դարձավ տարբեր պատճառներով։ Առաջին պատճառն այն է, որ Ֆրանսիան շատ ավելի ակտիվ քաղաքականություն սկսեց վարել Միջին Արևելքում վերջին տարիներին»,- ասում է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը:
ԱՄՆ իշխանությունները, որոնք փնտրում են 5 կասկածյալ գրոհայինների, Իտալիային զգուշացրել են Իտալիային հնարավոր հարձակումների մասին: Այս մասին տեղեկացնոմ է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Ն
2004 թ. ԵՀՔ-ի ներդրումից ի վեր այն բավականին ծավալվել է: Ժամանակի ընթացքում մեր առաջարկը զգալիորեն ընդլայնվել է՝ ընդգրկելով ազատ վիզայի ռեժիմներ, դեպի ԵՄ շուկա զանգվածային հասանելիություն առաջարկող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտիներ, ԵՄ ծրագրերին մասնակցելու հնարավորության ընձեռում և բազմաթիվ այլ նպատակներ: Սակայն կատարվել են նաև արմատական փոփոխություններ ԵՄ-ը շրջապատող մեծ թվով երկրներում: Մենք ականատեսն ենք այս տարածաշրջանում ծավալվող կոնֆլիկտների և քաղաքական լարվածության, որոնք նույնպես իրենց ազդեցությունն են թողնում ԵՄ-ի վրա:
«Anonymous» թարգմանաբար «Անանուն» հաքերների միջազգային խումբը ձևավորվել է 2003 թվականին: «Anonymous»-ը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքերը, որոնք իրենց համոզմամբ, խոչընդոտում են ինտերնետում տեղեկատվության ազատ տարածմանը: Այս խմբի անդամներին անվանում են «Անոնս»- ներ և նրանց կարելի է ճանաչել անգլիացի հեղափոխական Գայ Ֆոքսի դիմակով:
Ֆրանսիայի վարչապետ Մաուել Վալսը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ իսլամական զինյալների հետ պայքարում Ֆրանսիան կարող է բախվել քիմիական և կենսաբանական զենքի սպառնալիքին:
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված գործողությունների շրջանակներում Բելգիայի ոստիկանությունն այսօր Բրյուսելի հյուսիսում գտնվող Լակեն թաղամասում ձերբակալել է մեկ անձի: