
Քենիայում առնվազն 20 մարդ է զոհվել ամբարտակի փլուզման հետևանքով

Քենիայում առնվազն 20 մարդ է զոհվել «Պատել» ամբարտակի փլուզման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Daily Nation քենիական թերթը: Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին Նակուրուի օկրուգում:
Արտակարգ պատահարի հետեւանքով ավելի քան 300 ընտանիք զրկվել է տներից: Տեղի իշխանությունները նշում են, որ պատճառված վնասի չափը դեռ պետք է ճշտվի: «Մենք հորոդորում ենք տեղի բնակիչներին՝ զգոնություն ցուցաբերել սաստիկ անձրեւներից առաջացած հեղեղումների կապակցությամբ»,- ասել է Նակուրուի նահանգապետը: Քենիայի Կարմի խաչը հայտնել է, որ հոսպիտալացվել է 39 մարդ: Պատահարի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: