
Քենիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի

Քենիայում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-ի: Այդ մասին հայտնել է Citizen տեղական հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 27 զոհվածների եւ 39 տուժածների մասին:
Արեւելյան Նակուրուի օկրուգային կոմիսարի տեղակալ Օմար Սալաթը հայտարարել է, որ կառավարությունն անօթեւան մնացածներին կօգնի գտնելու ժամանակավոր պատսպարան եւ նրանց ուտելիք կտրամադրի:
Սուբուքիայի շրջանում «Փաթել» ամբարտակը ճեղքվել է մայիսի լույս 10-ի գիշերը: Միջադեպի հետեւանքով մի շարք խտաբնակ գյուղեր ջրով են ծածկվել: Ավելի վաղ նշվել էր, որ ընդհանուր առմամբ ամբարտակի ճեղքման, հեղեղման, ավերումների հետեւանքով տուժել է 2,5 հազար մարդ: Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ ջրամբարի ճեղքման շրջանում կատարվում է տարահանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: