«Հայաստանի ժողովրդի դեմոկրատական պայքարը հաղթեց. Հերթը մերն է». Գարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն «Twitter»-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ։ Փայլանը մասնավորապես գրել է.

«Հայաստանի ժողովրդի դեմոկրատական  պայքարը հաղթեց։

Շնորհավորում եմ։

Հերթը մերն է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ նմանատիպ գրառում էր կատարել Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031