
Եվրոպան չպետք է համաձայնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը. եվրահանձնակատար

Եվրոպան չպետք է համաձայնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները միակողմանի կարգով վերականգնելու ԱՄՆ-ի որոշմանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից նրա դուրս գալուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, մայիսի 10-ին հայտարարել է ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին:
«Եվրոպացիները պետք է մերժեն (այդ որոշման) հետեւանքները, որոնք վնաս են բերում՝ լինեն դրանք ռազմական, քաղաքական կամ տնտեսական: Նրանք պետք է մոբիլիզացնեն իրենց ջանքերը, որպեսզի մնան միասնական, որպեսզի պատասխաններ գտնեն եւ չընդունեն այդ միակողմանի պատժամիջոցները»,- ասել է Մոսկովիսին՝ ելույթ ունենալով France3 հեռուստաալիքով:
Նրա խոսքով՝ միջուկային գործարքից դուրս գալու Վաշինգտոնի որոշումից հետո Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջացել է «շատ խորը տարաձայնություն, որը չպետք է մնա առանց հետեւանքների»: