
Պորոշենկոն Մակրոնի և Մերկելի հետ քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանումը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը Ղրիմի տարածքում ընտրություններ անցկացնելու համար:
«Մենք խոսել ենք (Ղրիմի) ապաօկուպացման եւ անօրինականորեն ընտրություններ անցկացնելու համար պատժամիջոցներ սահմանելու մասին … Մենք համակարգում ենք գործողությունները, քանի որ Մինսկի համաձայնագրերի իրագործման գծով պատժամիջոցները եւ Դոնբասում Ռուսաստանի ագրեսիայի դադարեցումը անքակտելիորեն կապված են Ղրիմի անօրինական բռնակցման համար պատժամիջոցների փաթեթի հետ»,-մայիսի 10-ին Ախենում լրագրողներին հայտարարել է Պորոշենկոն՝ Մերկելի եւ Մակրոնի հետ անցկացված բանակցություններից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: