Բաժիններ՝

Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է հունիսի սկզբին Սինգապուրում. Fox News

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է հունիսի սկզբին եւ տեղի կունենա Սինգապուրում: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նույն օրը Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման վայրն ու ժամանակը կհայտարարվեն առաջիկա երեք օրվա ընթացքում:

Ընդսմին նա նշել է, որ խոսքը չի վերաբերում ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանամերձ վայրին: Associated Press գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել է, որ ներկայում Սինգապուրը այն գագաթնաժողովի առավել հավանական վայրն է, որը պլանավորված է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031