
Ասադը Սիրիայի վերականգնումը գնահատել է 400 մլրդ դոլար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կատիմերինի» հունական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմի հետեւանքով ավերված երկրի վերականգնման համար անհրաժեշտ է 200-ից մինչեւ 400 մլրդ դոլար:
«Հարյուր միլիարդներ: Կպահանջվի առնվազն 200 մլրդ դոլար, իսկ, ըստ որոշ գնահատումների՝ կպահանջվի մոտավորապես 400 մլրդ դոլար»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ գումար կնստի երկրի վերականգնումը: «Ինչու գումարը ճշգրիտ չէ՞»: Որովհետեւ որոշ շրջաններ դեռեւս գտնվում են ահաբեկիչների հսկողության ներքո… Դա, այսպես ասենք, մոտավոր գումարն է»,- հավելել է նա:
Մինչդեռ արեւմտյան երկրներից շատերը քանիցս հայտարարել են, որ պատրաստ չեն ֆինանսական օգնություն ցուցաբերել Սիրիայի վերականգնմանը, քանի դեռ այնտեղ քաղաքական կարգավորում չի սկսվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: