«Փաստ է, նոր իրավիճակ է, նոր քաղաքականություն, դրանից բխող նոր հարաբերություններով, և բոլոր երկրների հետ հարաբերությունների վրա դա անդրադառնում է»:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիևում ձերբակալել է ծայրահեղական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման ղեկավարներից մեկին, հայտնում է LifeNews-ը:
Ռուսաստանը պատրաստ է ամենասերտ համագործակցությանը լիբանանյան իշխանությունների հետ ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։
Իրանի միանգամից մի քանի շրջան պատուհասել են ջրհեղեղները, որոն հետևանքով մահացել է նվազագույնը 15 մարդ:
Ամերիկացի զինվորականները 99%-ով վստահ են, որ ԴԱԻՇ-ի դահիճներից մեկը՝ Մուհամմեդ Էմվազին, ով ավելի շատ հայտնի էր որպես «Ջիհադի Ջոն», ոչնչացվել է ավիահարվածների հետևանքով, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Քրդական զինված խմբավորումները մտել են Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաք, Twitter-ում հայտնել է Քրդստանի անվտանգության շրջանային խորհուրդը:
Թուրք զինծառայող է սպանվել Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների հետ բախումների ժամանակ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին:
Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչի կառավարությունը վայր է դրել լիազորությունները: Ինչպես հայտնում է TASS-ը, համաձայն Սահմանադրության կանոնների, Կոպաչը հրաժարականի մասին հայտարարել է Լեհաստանի նոր Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) նիստի ժամանակ, որը ձևավորվել է հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Շուրջ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել Սիրիայում քաղաքացիական պատերազմն սկսվելուց ի վեր, հայտարարել է Սիրիայի հնությունների ու թանգարանների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը Figaro-ին տված հարցազրույցում:
Ֆրանսիական հեղինակավոր Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը նոր ծաղրանկար է հրապարակել Սինայում կործանված ռուսական A321 ինքնաթիռի թեմայով, հայտնում է LifeNews-ը:
Եգիպտոսում կործանված A321-ի հետաքննության մոտ հայտնվել է ժամանակաչափով սարք: Այդ մասին, հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին, պատմել է ամերիկյան FoxNews հեռուստաալիքը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները հայտարարել են, որ կանգնած են Բեյրութի հարավային արվարձաններից մեկում երեկ տեղի ունեցած 2 պայթյունների հետևում, որի հետևանքով սպանվել էր 37 մարդ, ավելի քան 180-ն ստացել էին վնասվածքներ:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում, որոնց գլխավոր նպատակը եղել է ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը՝ «Ջիհադի Ջոնը»: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Պենտագոնին:
Եվրամիությունը պետք է կյանքի կոչի իր միգրացիոն քաղաքականության սկզբունքները, վերականգնի արտաքին սահմանների հսկողությունը, հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի Շենգենյան համաձայնագրի ճակատագիրը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը տեսաուղերձ է հրապարակել, որը սպառնալիք է պարունակվում Ռուսաստանի հասցեին:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային շրջաններից մեկում երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 37 մարդ, վիրավորվել ավելի քան 100-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով լիբանանյան ոստիկանությանը:
ԱՄՆ Յուտա նահանգում անչափահասների հարցերով դատարանը վճռել է լեսբիական զույգի մոտից հետ վերցնել նրանց որդեգրած երեխային ու վերջինիս հանձնել հետերոսեքսուալ ընտանիքի, հայտնում է BBC-ն:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայկական ԶԼՄ-ներում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցից հետո շրջանառվող լուրերին այն մասին, թե հնարավոր է՝ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները, խորհուրդ է տվել իրավիճակը չբարդացնել ու դիմել սկզբնաղբյուրներին:
Ռուսաստանը պատրաստ է Իրանին հատկացնել 7 մլրդ դոլար՝ համատեղ նախագծերի իրականացման համար:
Սիրիական բանակը մուտք է գործել Էլ-Խադեր քաղաք, որը գտնվում է Հալեպից հարավ՝ այնտեղից դուրս մղելով իսլամիստ զինյալներին, հայտնել է Լիբանանի Al-Manar հեռուստաալիքը:
Վրաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է դեկտեմբերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հաստատմանը հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին եզրակացությունը, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
Հունաստանում այսօր անցկացվում են բողոքի ցույցեր ու գործադուլներ՝ կապված տնտեսության խիստ միջոցառումների հետ, որը երկրի խորհրդարանը հավանության էր արժանացրել հոկտեմբերին:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ու Մերձավոր արևելքի մի շարք խմբավորումներ մատչում ունեն մի շարք թունավոր նյութերի, այդ թվում՝ իպրիտի:
Պենտագոնի ներկայացուցիչները ԱՄՆ Կոնգրեսին հայտնել են, որ նախատեսում են 880 մլն դոլարի հասույթ ստանալ Եվրոպայում կնքված հաջող գործարքների դեպքում, հայտնում է Defense News-ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովին աշխատանքից ազատելու մասին:
Սոչիում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում անձրևների, փոթորկի ու ձնախառն անձրևի պատճառով, ասվում է Սոչիի ադմինիստրացիայի կայքում:
Փորձագետներն անհանգստացած են ռուսական А321 ինքնաթիռի կործանման իրեղեն ապացույցների պահպանությամբ, քանի որ եգիպտական իշխանությունները թաքցնում են ինքնաթիռի կործանման պատճառների մասին տեղեկությունը, գրում է The Wall Street Journal-ը: