
Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Twitter-ում իր էջի անվանման մեջ Թել-Ավիվը փոխարինել է Երուսաղեմով

Իսրայելում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը մայիսի 10-ին Twitter-ում իր հասցեն փոխել է այնպես, որ դրանում արտացոլվի մայիսի 14-ին դեսպանության տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ: Այդ մասին ամերիկացի դիվանագետները մայիսի 10-ին հայտնել են Twitter-ում:
«ԱՄՆ-ի դեսպանության էջի անվանումը փոխարինվել է @USEmbassyJerusalem-ով»,-գրել են դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները: Ավելի վաղ նրանց էջի հասցեն այսպիսին էր՝ @usembassyta, որտեղ ta-ն Թել-Ավիվ անվան առաջին երկու տառերն են: Այժմ դեսպանության էջը Twitter-ում կարելի է գտնել @usembassyjlm կարճ անվանումով: «Մնացեք մեզ հետ, այժմ մենք համապատասխան լուսանկար ենք ընտրում էջի համար»,-հավելել են Իսրայելում ամերիկյան դեսպանությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
U.S. Embassy Twitter account name has been changed to: @USEmbassyJerusalem. Stay tuned, still looking for a suitable header photo.
שמחים להודיע על שינוי שם חשבון הטוויטר שלנו ל- @USEmbassyJerusalem (עדיין מחפשים תמונה מתאימה) pic.twitter.com/srBJZRr7xr
— USEmbassyJerusalem (@usembassyjlm) May 10, 2018