Մարզադաշտը և հարակից տարածքը կգտնվեն Ոստիկանության լիարժեք հսկողության տակ: Ոստիկանների թիվը սովորականից մի քանի անգամ ավելի կլինի:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն շտապ խորհրդակցություն է հրավիրել Ելիսեյան պալատում՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում տեղի ունեցած հերթական կրակոցների և ոստիկաության հատուկ գործողությունները քննարկելու նպատակով:
Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, 1958թ. Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Ժյուստ Ֆոնտենը կարծում է, որ երկիրը չի կարող ապահովել Եվրոպայի առաջնության մասնակիցների անվտանգությունը:
Հանովերի «ԱՎԴ-Արենա» մարզադաշտը տարհանվել է խաղից մի քանի րոպե առաջ: Հանդիպմանը սպասվում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և մի քանի նախարարների այցը:
Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրիի օդանավակայանից, և, հավանաբար, Ռուսաստան էր ուղևորվում, որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաիթիռին մուտք գործել իր օդային տարածք:
Ֆրանսիայի իշխանություններն անվտանգության եւ քաղաքացիների ապահովությանն ուղղված աննախադեպ միջոցառումներ են իրականացնում: Ֆրանսիացիները խոստովանում են, որ վերջին տասնամյակներում անվտանգության նման ծավալի միջոցառումներ չեն հիշում:
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպանվել է մի կին, ում վրա ռումբ է ամրացված եղել: Սակայն նա չի հասցրել պայթեցնել ռումբը:
Փարիզի Սեն Դենի արվարձանում տեղական ժամանակով ժամը 4.30-ին կրակոցների ձայներ են հնչել: Ոստիկանությունը հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է երեք մարդու:
Մուսուլման մի տղամարդ Փարիզի կենտրոնում կանգնել է աչքերը կապած, նրա մոտ եղել է նաև հետևյալ գրությամբ պաստառը. «Ես մուսուլման եմ, բայց ինձ ասում են, թե ես ահաբեկիչ եմ: Ես վստահում եմ ձեզ, իսկ դուք վստահո՞ւմ եք ինձ: Եթե այո, ապա գրկեք ինձ»:
ԱՄՆ-ից Փարիզ ուղևորվող Ֆրանսիական Air France ավիաընկերության 2 ինքնաթիռները ռումբի առկայության ահազանգի պատճառով վայրէջք են կատարել Սոլթ Լեյք Սիթիի և Կանադայի Գալիֆաքս քաղաքի միջազգային օդանավակայաններում: Կայքի հաղորդմամբ՝ օդանավերից մեկում եղել է 497, մյուսում՝ 297 ուղևոր: Բոլոր ուղևորները տարհանվել են:
17-ամյա Լոլա Ուզունյանի ծնողները Փարիզի ահաբեկչությունից սպանված մարդկանց շարքում ճանաչել են իրենց դստեր դին:
«Ռուսաստանը, ըստ էության, չի կարող անել այն, ինչ ցանկանում է։ Մշտապես անհրաժեշտ է թույլտվություն ՀՀ իշխանություններից։ Օրինակ, հիշեք 2008թ. Ռուս-վրացական պատերազմը. հայաստանյան օդային տարածքը Վրաստանի դեմ ռազմական գործողությունների համար չօգտագործվեց, քանի որ Երևանը Մոսկվային չթույլատրեց օգտագործել այն»:
Կամիլա Բոուլզը պնդում է, որպեսզի արքայազն Չարլզը պատվիրի ԴՆԹ թեստ և պարզի թե արդյոք նա իսկապես արքայազն Հարրիի հայրն է:
168․am-ը կապ հաստատեց ահաբեկչությունից հետո ստեղծված Ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Նրանցից մի քանիսի հետ զրույցում պարզ դարձավ, որ հայուհու փնտրտուքները դեռ շարունակվում են, թեև խումբը ահաբեկչությունից հետո գտել է մարմիններ, որոնք դեռ պետք է ճանաչվեն հարազատների կողմից։ Նրանց փոխանցմամբ՝ կապի մեջ են Ուզունյանի ծնողների, հարազատների հետ։ «Եթե նրանք ճանաչեն և հաստատեն, որ իրենց աղջիկը զոհվել է, ապա իրենք էլ այդ տեղեկությունը կտարածեն։ Մենք նման բան անելու իրավունք չունենք»,- ասաց ներկայացուցիչը։
«Մինսկի խմբում ՌԴ դերակատարությանը վտանգ, այսպես թե այնպես, չի սպառնում, սակայն Մոսկվան բաց չի թողնի միակողմանի գործողությունների իրականացման որևէ առիթ` դրա առաջացման դեպքում»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Ֆեդերացիայի նախագահ, Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ Սվեյն Առնե Հանսենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Քրիստիան Միլցը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
26-ամյա Աբդեսլամն իր տվյալներով ամրագրել է հյուրանոցի 311 և 312 համարները և դրանց համար վճարել է կրեդիտ քարտով: Պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հյուրանոց են ժամանել ահաբեկչությունից 2 օր առաջ: Նաև նշվում է, որ այդ հյուրանոցում չկա տեսանկարահանման համակարգ:
Աշխարհը ցնցած ահաբեկչությունն ու մեր պետության նկատմամբ հարևան երկրի դիվանագիտական դիվերսիայի փորձը ինձ ստիպում է այսօրվա հայտարարությունների ժամին Հայաստանի ներքին վիճակին ու դրանում մեղավորներին ուղղված քննադատությունս թողնել քառօրյայի մյուս օրերին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները Սիրիայի հարցում առաջընթաց են ապրում: Այս մասին ռուսական «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քեմերոնը հայտարարել է խորհրդարանում:
Փարիզում գտնվող բրիտանական BBC հեռուստաալիքի լրագրող Գրահամ Սաչելն այսօր չի կարողացել զսպել իր հուզմունքն ուղիղ հեռարձակման ժամանակ, հաղորդում է dailymail.co.uk-ը։
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության գանձապահ Վահե Խաթչերյանը:17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում:
Բոյկոտն ամեն ինչ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության վրա բարդելու քաղաքականության շարունակությունն է, որը միայն մեկ իմաստ ունի՝ արդարացնել հայկական դիվանագիտության խայտառակ գործելաոճը, ավելի ճիշտ՝ անգործությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ողջ աշխարհում փնտրել և ոչնչացնել Սինայի թերակղզում Airbus A321 օդանավի կործանման պատճառ դարձած ահաբեկչության բոլոր մասնակիցներին։ Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում, գրում է lifenews.ru-ն։
Ցանկացած երկրի զինվորական ուժերը կարող են կանխել ահաբեչությունը, եթե օգտագործեն փորձաքննություն անցած, մարդկային ռեսուրսների վրա հիմնված առաջատար ռազմական տեխնոլոգիան՝ Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան (ԱՊՏ):
Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցուցակը, որտեղ թռիչքների ժամանակ անվտանգության հատուկ կանոններ է պետք կիրառել: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ընկերություններից մեկին:
Իրավապահ մարմինները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայուսակ են հայտնաբերել:
Ռուսական ռազմանավերը, որոնք գտնվում են Միջերկրական ծովում, նոյեմբերի 17-ի գիշերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի կետերին:
Ռուսաստանը 50 մլն դոլար պարգեւ է խոստացել Եգիպտոսում կործանված A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին որեւէ տեղեկություն տալու համար
Թունիսի իշխանությունները հայտնել են խոշոր ահաբեկչական հարձակում կանխելու մասին։ Հարձակումը նախատեսված էր իրականացնել այս ամիս, գրում է gazeta.ru-ն։
Այսօր առավոտյան Թվիթերյան #rechercheParis հեշթեքի տակ մարդիկ ցավակցել են ֆրանսահայ Լոլա Ուզունյանի ընտանիքին` նշելով, որ աղջիկը գտնվել է սպանվածների մեջ: