 
                        Ասադն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ
 
                                    Սիրիայում ԱՄՆ-ի միակ առաքելությունն ահաբեկիչներին աջակցելն է: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի կառավարությունը քանիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն անօրինականորեն է գտնվում երկրի տարածքում, եւ պահանջել է դուրս բերել իր զորքերը:
«Կատիմերինի» հունական թերթին տված հարցազրույցում արաբական հանրապետության նախագահը նշել է, որ «Սիրիայում ԱՄՆ-ի միակ առաքելությունն ահաբեկիչներին աջակցելն է»: Նրա խոսքով՝ ահաբեկիչներին օժանդակում է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հանդես է գալիս «Եղբայր մուսուլմանների» կողմից: «Թուրքերը, ֆրանսիացիները, նրանք, ովքեր ապօրինաբար են գալիս Սիրիա, մեր թշնամիներն են»,- ասել է Ասադը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        