
Մերկելը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը. DPA

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իրանակա-իսրայելական դիմակայության լույսի ներքո քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ հակամարտության ապաէսկալացման կոչ են արել բոլոր կողմերին:
Ինչպես մայիսի 10-ին հայտնել է DPA գործակալությունը, վկայակոչելով ԳՖՀ-ի նախարարների կաբինետի մի աղբյուրի, ղեկավարները հանդիպումն անցկացրել են Ախենում այն հանդիսությունների շրջանակում, որոնք կազմակերպվել էին Մակրոնին Կարլ Մեծի անվան 2018 թվականի մրցանակը հանձնելու կապակցությամբ:
DPA-ի տվյալներով՝ Մերկելը եւ Մակրոնը անհանգստություն են հայտնել իրանական եւ իսրայելական ուժերի միջեւ հարվածների փոխանակման առնչությամբ:
«Վերջին ժամերի էսկալացումը մեզ ցույց է տալիս, որ այնտեղ իրապես խոսքը վերաբերում է պատերազմին ու խաղաղությանը»,-ասել է կանցլերը՝ հանդես գալով արարողության ընթացքում: «Մենք խաղաղություն ու կայունություն ենք ցանկանում Մերձավոր Արեւելքում»,-ընդգծել է Մակրոնը:
Նա ԵՄ-ին կոչ է արել կայունության երաշխավոր դառնալ տարածաշրջանում եւ պաշտպանել իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ նաեւ այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: