Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման ընթացքին հետևելու նպատակով Ադրբեջան ժամանած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամների:
Նախօրեին Միջերկրական ծովում թուրքական բեռնանավ է խորտակվել: Դեպքը տեղի է ունեցել Սիցիլիայի ափերից 38 կմ հեռավորության վրա:
Համաձայն Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ քվեարկության նախորդ և քվեարկության օրը արգելվում է կատարել նախընտրական քարոզարշավ:
Վիեննայում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարների գագաթաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ-ից հայրենիք վերադարձնել այն փախստականներին, որոնց մերժել են ապաստան տրամադրել:
Իրավապահները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը դիտարկում են որպես ահաբեկչություն:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել՝ կապված սիրիական Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ վերջին օրերին արյունալի մարտեր են ընթանում:
Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Су-34 կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովին:
Ավստրիական People’s Viennaline ավիաընկերությունն հայտարարել էէ աշխարհում ամենակարճ միջազգային չվերթի բացման մասին: Փոխադրողը ութ րոպե տեւողությամբ թռիք կկազմակերպի Շվեյցարիայից Գերմանիա:
Ինչպես արագ անցնել մի պատուհանից մյուսը, ինչպես արագ պահպանել էջի հասցեն
Երբ Yahoo!-ն խնդրել էր Դոնալդ Թրամփին նկարագրել ռեալիթի-շոուի աստղին երկու բառով, նա դա չէր արել։ «Դե, նայիր, նա շատ բարեհամբույր է իմ հանդեպ։ Ես նկատի ունեմ, որ ամեն անգամ, երբ ես տեսնում եմ նրան, նա պարզապես, ես ուզում եմ ասել, որ նա միշտ բարյացակամ է տրամադրված իմ հանդեպ»,- ասել էր Թրամփը։
DailyMail-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են գրպանահատության՝ ներկայումս տարածված 7 եղանակները
Սիրիայի բանակը ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններ է արձանագրում Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի աջակցության շնորհիվ:
«Ուզում եմ շեշտել, որ Ռուսաստանը չի պատրաստվում նահանջել, զիջել իր դիրքերը Հարավային Կովկասում, իսկ դիրքերը պահպանելը նշանակում է՝ անընդհատ լծակների առկայություն բոլոր երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի նկատմամբ»։
Միաժամանակ նշվում է, որ օտարերկրացիների համար միջին աշխատավարձը քաղաք-պետությունում պետք է կազմի տարեկան մոտավորապես 139 հազար դոլար: Դրա հետ մեկտեղ, էքսպատների մեծամասնությունը եւ նրանց ընտանիքների անդամներն այստեղ ապահովվում են բժշկական ապահովագրություններով, ինչպես նաեւ նրանց փոխհատուցումներ են վճարվում նախադպրոցական հաստատություններ եւ դպրոցներ հաճախելու համար:
«Զվարթնոցի տաճարը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ այս մասին Վաշինգտոնում, Կոնգրեսի գրադարանում կայացած դասախոսության ընթացքում հայտարարել է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանսին։ «Զվարթնոցը ներշնչել է բազմաթիվ կառույցներ, թե՛ միջնադարում եւ թե՛ մեր օրերում»,- հավելել է նա:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտում է Սիրիայում թուրք զինծառայողների ներկայությունը և հորդորում է Թուրքիային Սիրիայի տարածքից դուրս հանել ուժերը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անհրաժեշտ է համարել փակել Կալեում տեղակայված փախստականների ճամբարը եւ ուղարկել փախստականներին հատուկ կեցավայրեր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Նմանատիպ ճամբար չպետք է լինի Ֆրանսիայում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Տուր քաղաք այցելության ժամանակ: Նա հայտարարել է, որ Կալեում ապաստանած 9000 հոգին առաջիկա շաբաթվա ընթացքում կարող են ապաստանել ժամանակավոր կացարաններում: Նա նշել է, […]
Վրաստանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու գործում Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ հաջողությունների են հասել, իսկ Վրաստանի իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական նշված քաղաքականությունը լռությամբ տանելու պատճառներն, ըստ վրացագետ Ալիկ Էրոյանցի, պայմանավորված են թե՛ քաղաքական և թե՛, առավել ևս, տնտեսաՍ ան գործոններով:
«Ինքնաթիռն օժտված կլինի գերճշգրիտ նավիգացիոն համակարգով, որպեսզի ինքնաթիռի զենքի նեղ ճառագայթներն ընկնեն նշանակետի վրա, անձնակազմը պետք է ճշգրտորեն որոշի դրա դիրքը տարածության մեջ»,-ասել է Միխեևը:
Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը հրաժարվել է շախմատ խաղալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թոռնուհու հետ: Այս մասին տեղեկացնում է նորվեգական NRK գործակալությունը:
Կեցցե Արմեն Աշոտյանը, որ հավատում է, որովհետև, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, հավատը, հույսը, դրական սպասումն ու պաթետիկ ձևակերպումներով այլ հոգևոր մեխանիզմներ դարձել են Հայաստանում պետական կառավարման հիմնաքարերը։
«Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որն արժանի է մեր ժողովրդի տոկունությանը, ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները և բնավորությունը՝ Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության և հույսի երկիր մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով»,- ասված է միջնորդագրի տեքստում։
Համեմատության համար սոցիոլոգները բերում են ընտրողների նաեւ դրական փաստարկները: Այսպես, Քլինթոնն իր կողմնակիցների 32 տոկոսին գրավում է իր հարուստ եւ բազմակողմանի փորձով: Մյուս կողմից, Թրամփի կողմնակիցները 27 տոկոսի դեպքում վկայակոչում են նրա մոտեցումները հրատապ քաղաքական հիմնախնդիրների նկատմամբ:
2. Ցանկացած զինվորական շքերթ իր կոնկրետ նպատակներն ունի, բայց ուշադրության դարձրեք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի «ուժի ցուցադրումները» սկզբունքորեն տարբերվում են իրարից։ Աղրբեջանր շրերթների ժամանակ ցույց է տալիս այն զինատեսակները, որոնցով պատրաստվում է գրավել Ղարաբաղը, պարզ ասած՝ ցույց է տալիս այն ամենը, ինչով պիտի պատերազմ մղի Ղարաբաղում։
Թուրքիայի Հաթայ նահանգում մոտ 100 զինվոր սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Մևլութ Դուդուն Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին։
Տուժածներին եւ զոհվածների հարազատներին ուղեկցելու են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանի ղեկավար Կրիստիան Էստրոզին, ինչպես նաեւ տեղի կրոնական հանրակցությունների ներկայացուցիչները:
Երեքշաբթի օրը կատարված սպանություններին անդրադառնալիս, նախագահի թեկնածուները չեն ցանկանում կորցնել աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացի ընտրողների ձայները ոստիկանության կողմն անցնելով, սակայն միևնույն ժամանակ փորձում են չվիրավորել մյուսներին ոստիկանությանը քննադատելով:
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը Malls.ru պորտալի «Ռուսաստանի 100 խոշորագույն առևտրային կենտրոնների սեփականատերերի» վարկանշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է պորտալի անցկացրած ուսումնասիրության արդյունքում: Վարկանշային աղյուսակը կազմվել է GLA-հարթակների (Global Leasing Area) մակերեսի ծավալի հիման վրա, որոնք պատկանում են Ռուսաստանի առևտրային կենտրոններում տեղակայված ընկերություններին: Հետազոտության արդյունքներով՝ հիմնական բրենդները, որոնք պատկանում են «Տաշիր» ընկերությունների […]