«Պետք է հասկանալ, թե ինչպես է Ռուսաստանը պատկերացնում այս համաձայնագրի իրագործումը»

Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի ցամաքային ուղուն այլընտրանք է նշմարվում: Այդ մասին հայտարարություններով են հանդես գալիս վրաց իշխանությունները, սակայն փորձագետները դեռ վաղ են համարում խոսել Աբխազական երկաթուղու կամ այլ ցամաքային ճանապարհի գործարկման մասին, որում մասնակցություն կունենան Աբխազիան, Հարավային Օսիան:

«168 Ժամի» հետ զրույցում Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասել է, թե ակնհայտ է, որ Վրաստանի ժողովուրդը չի կարող անուղղակիորեն ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, սրանք դեռ բանակցային հարցեր պետք է լինեն:

«Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցից հետո Վրաստանի ընդդիմությունը քննադատություններ սկսեց իշխանությունների հասցեին՝ մեղադրելով դավաճանության մեջ, քանի որ իսկապես անընդունելի կլինի անուղղակի ճանաչումը ռուս-վրացական պատերազմից հետո: Պետք է հասկանալ, թե ինչպես է Ռուսաստանը պատկերացնում այս համաձայնագրի իրագործումը, սա շատ կարևոր հարց է: Նաև կարևոր է, թե ինչպես է Վրաստանը պատկերացնում:

Բայց հասկանալով խնդրի կարևորությունը Հայաստանի համար, կողմերը պետք է փորձեն ելքեր փնտրել: Գուցե իսկապես այնպիսի անցքեր գտնվեն համաձայնագրում, որ հնարավոր լինի կյանքի կոչել այլընտրանք Լարսին»,- ասել է Կախա Գոգոլաշվիլին:

Մեկ այլ վրացի քաղաքական վերլուծաբան՝ Սոսո Ցինցաձեն, այն կարծիքին է, որ ըստ էության մեծ առաջընթաց այս համաձայնագրի կատարման հարցում տեղի չի ունեցել, բացի Ռուսաստան-SGS պայմանագրի ստորագրումից: «Ավելի հավանական եմ համարում, որ Աբաշիձեն իր այս անդրադարձով փորձում է նոր ազդակ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին, ցույց տալ քաղաքական հարաբերությունների խորացման, պատրաստակամության նոր մակարդակ ՀՀ նոր իշխանություններին»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս