
ԱՄՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել վենեսուելացի երկու դիվանագետների

ԱՄՆ-ն արտաքսում է Վենեսուելայի երկու դիվանագետների ի պատասխան Կարակասի համանման գործողությունների: Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Կարգադրված է 48 ժամում երկիրը լքել ԱՄՆ-ում Վենեսուելայի գործերի հավատարմատարին եւ Հյուսթոնում գլխավոր հյուպատոսի տեղակալին, ճշտել է Պետդեպարտամենտը: Դա կատարվում է ի պատասխան ԱՄՆ-ի գործերի հավատարմատարին եւ Կարակասում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալին արտաքսելու Վենեսուելայի իշխանությունների որոշման:
«Մեղադրանքները, որոնցով (նախագահ Նիկոլաս) Մադուրոյի վարչակարգը պարզաբանում է այս որոշումը, անհիմն են. մեր դիվանագետները կատարում են իրենց պաշտոնական պարտականությունները թե՛ դիվանագիտական պրակտիկայի եւ թե՛ Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիայի նորմաներին համապատասխան»,- հայտարարել է Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: