Բուրկինա-Ֆասոն խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ. «Սինհուա»
Բուրկինա-Ֆասոյի կառավարությունը որոշում է ընդունել խզել դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
«Ինչպես մայիսի 24-ին Ուագադուգուում (Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաքը) հայտարարել է արտաքին գործերի եւ տարածաշրջանային համագործակցության նախարար Ալֆա Բարրին, Բուրկինա-Ֆասոն խզել է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ: Նրա խոսքով՝ Թայվանում հանրապետության դեսպանությունը կփակվի»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Այսպիսով, այն երկրների թիվը, որոնք Թայբեյի հետ կապեր են պահպանում «դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակով», շրջանցելով Պեկինը, կրճատվել է մինչեւ 18: Մայիսի 1-ին Չինաստանը հայտարարել է Դոմինիկյան Հանրապետության հետ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, որը հավաստել է այդ փաստը եւ միաժամանակ հայտարարել Թայվանի հետ բոլոր պաշտոնական շփումները խզելու մասին:
Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ այս խոշորագույն չինական կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի գլխավորությամբ, որը պարտություն էր կրել չինացի կոմունիստների դեմ քաղաքացիական պատերազմում: ՉԺՀ-ում Թայվանը համարում են իրենց նահանգը եւ ձգտում են հասնել վերջնական վերամիավորման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: