Վենետիկի հազարավոր բնակիչներ նավակներով բողոքի կոչերով դիմավորել են հերթական զբոսաշրջային նավը, որը նավարկել է ծովալճակում՝ քաղաքի կենտրոնի անմիջական հարևանությամբ, հայտնում է EuroNews-ը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ձախողվեց երկրի գլխավոր ռեալիթի-շոուում, գրել է Ջոնաթան Քեյփհարթը The Washington Post-ում։
Թուրքիայի իշխանությունները երկրի Ազգային հետախուզական ծառայությունից հեռացրել են 87 աշխատակցի, որոնք կասկածվել են իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու համար:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը Բաքվում այսօր բացված ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը պլանավորում է ձեռք բերել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիա, հայտնում է Minval.az-ը։
«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիաձեռնարկությունը Ադրբեջանի տարածքում կստեղծեն «Մի-8/17» տիպի քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգման համատեղ ընկերություն, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման ընթացքին հետևելու նպատակով Ադրբեջան ժամանած ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հանրաքվեն, որը ենթադրում է նախագահի լիազորությունների ընդլայնում, անցկացվել է համաձայն միջազգային չափանիշների, քվեարկության գործընթացը եղել է թափանցիկ, լավ կազմակերպված, ոչ մի խախտում չի նկատվել ձայների հաշվարկի ժամանակ։
Եվրամիությունը պլանավորում է Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին վճարել ամսական 30 եվրո, գրում է գերմանական Die Welt թերթը։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուները դարձյալ կռվել են ուղիղ եթերում, հայտնում է «Sputnik Գրուզիա» պորտալը։
Թուրքիան չի համաձայնացրել իր գործողությունները Ռուսաստանի և Իրանի հետ իր զորքերը Սիրիա մտցնելիս, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսայնա Շաաբան։
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ավելի վստահ տեսք է ունեցել հանրապետական Դոնակդ Թրամփից երեկ կայացած առաջին հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնել են դիտորդները։
Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իսպանիայի նախկին արտգործնախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (1995-1999թթ.), ներկայումս ESADE-ի (Center for Global Economy and Geopolitics, Գլոբալ տնտեսության և աշխարհաքաղաքականության կենտրոն) ղեկավար Խավիեր Սոլանան հոդված է հրապարակել ամերիկյան Project Syndicate կայքում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Դրեզդենում երկու պայթյուն է որոտացել երեկ ուշ երեկոյան՝ մզկիթի և Միջազգային կոնգրես-կենտրոնի մոտ, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Թուրքիայի կառավարության պահանջով «Թվիթեր» սոցիալական ցանցի ղեկավարությունը երկրի տարածքում արգելափակել է ադրբեջանցի լրագրող և վերլուծաբան Մահիր Զեյնալովի անգլիալեզու միկրոբլոգը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, լրագրողի թվիթերյան գրառումներն այսուհետ անհասանելի կլինեն Թուրքիայի օգտատերերի համար:
Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Տաջիկստանի գիտնականները, պաշտոնատար անձինք, նիստի ընթացքում ներկայացրին շրջակա միջավայրի անվտանգության արդիական հիմնահարցերի վերաբերյալ զեկույցներ, որոնք վերաբերում են բնապահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնօգտագործման և այլ ուղղությունների խնդիրներին։
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշը՝ Baa3-ից մինչև Ba1, վարկանիշը՝ կայուն, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 27-ին մեկնել է Միացյալ Նահանգներ և Կանադա` հանդսիապետելու իր կաթողիկոսական ընտրության և օծման 20 ամյակին նվիրված տոնակատարությունները Լոս Անջելեսի, Մոնրեալի և Նյու Յորքի մեջ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
«Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի 2018 թվականի նախագահական ընտրություններին:
«Նրանք, ովքեր խաղաղության շուրջ բանակցություններ են վարում աշխարհի բազմաթիվ վայրերում, այսօր նայում են Կոլումբիային, որպեսզի սովորեն այն դասը, որը կարող Է տալ այդ երկիրը»,- ասել է Պան Գի Մունը՝ սեպտեմբերի 26-ին կոլումբիական Կարտախենայում հաշտության մասին պատմական համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում, որը վերջ է դնում 52-ամյա ներքին զինված հակամարտությանը Կոլումբիայում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայից պահանջել է վերադարձնել այդ երկրում գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ նախազգուշացրել է Թուրքիայի Ադանա քաղաքում ամերիկացիների նկատմամբ «հավաստի ու հստակ» ահաբեկչական սպառնալիքի մասին։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին սկանդալային հայտարարություն է արել հուլիսի 15-ին Թուրքիային ձախողված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ:
Ադրբեջանը երկիր է, որն ունի տարածաշրջանում ամենամեծ ռազմական պոտենցյալը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի սպառազինությունների ADEX-2016 ցուցահանդեսում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի մամուլի ծառայությանը։
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատվիրակությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրախորհրդարանում, բարձր է գնահատել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն, որը կայացել է երեկ Ադրբեջանում, հայտնում է RIA Novosti-ն։
Ադրբեջանը 2017թ. պետական բյուջեում նավթի գինը սահմանել է 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
ԱՄՆ նախագահական ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպել են հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնում է CNN-ը։
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մի քանի հրամանագիր է ստորագրել պետական ծառայողների, այդ թվում՝ նախարարների եւ Կոնսուլտատիվ խորհրդի՝ Մեջլիս աշ Շուրայի պատգամավորների աշխատավարձերի եւ վճարումների կրճատման վերաբերյալ:
Երեկ Ադրբեջանում կայացած Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքով երկրի ընտրողների 91.2 տոկոսը քվեարկել է նախագահի պաշտոնավարման ժամկետի մեծացման օգտին՝ 5-ից մինչև 7 տարի։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին հեռուստաբանավեճում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հարցման արդյունքն երը, որն անցկացվել է Հոֆստրա համալսարանում (Նյու Յորքի նահանգ) կայացած բանավեճի ավարտից անմիջապես հետո:
54-ամյա գործարար Չժան Բոն եւ նրա անձնակազմի անդամները (լրագրող, մեխանիկ, թարգմանիչ եւ ինժեներ) իրենց ճանապարհորդության ընթացքում 44 կանգառ են կատարել 23 երկրներում: Ճանապարհորդությունը տեւել է 49 օր եւ սեպտեմբերի 24-ին ավարտվել է Պեկինում:
«Հայաստանի խնդիրները և որդեգրած ուղին դեռ լիովին ընկալված չէ Եվրոպական միությունում, փորձում են հասկանալ Հայաստանի խնդիրներն ու ցանկությունները»։