
Իսրայելն աշխարհում առաջինն է F-35-ը կիրառել մարտում

Իսրայելն աշխարհում առաջինն է հինգերորդ սերնդի Lockheed Martin F-35 Lightning II կործանիչը կիրառել մարտում: Այդ մասին հաղորդվում է հրեական պետության Պաշտպանության բանակի Twitter-ում:
«Մենք աշխարհում առաջինը F-35-ը կիրառեցինք մարտական իրավիճակում՝ թիրախների վրա գրոհելու համար»,- ասել է Իսրայելի ռազմաաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալիկամ Նորկինը:
Նրա խոսքով՝ այդ դեպքերը երկուսն են եղել «երկու տարբեր ռազմաճակատներում»: Նորկինը հավելել է, որ F-35 Lightning II-ը կանոնավոր կերպով մասնակցում է ամբողջ Մերձավոր Արեւելքում առաջադրանքների կատարմանը:
Իսրայելը ԱՄՆ-ին պատվիրել է F-35A Lightning II 50 կործանիչ, որոնք լրամշակումից հետո ստացել են F-35I Adir անվանումը: Առաջին երկու ինքնաթիռները երկիրն ստացել է 2016 թվականին: