
Վիսկոնսինում բեռնատարը բախվել է դպրոցական ավտոբուսին, տուժել է քսան մարդ. AP

ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի կենտրոնական մասում մայիսի 23-ին բեռնատարը բախվել է դպրոցական ավտոբուսին, որը կանգնած է եղել խճուղու եզրին, տուժել է 20 մարդ: Այս մասին հայտնել է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:
Չորս մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Հոսպիտալացում է պահանջվել ինը տուժածների: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ վթարից առաջ տեղեկատվություն էր ստացվել, որ բեռնատարի վարորդն ադեկվատ չի վարում փոխադրամիջոցը: Ավտոբուսը ճամփեզրին կանգնել էր անսարքության պատճառով: Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 33 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: