
Սոցիոլոգները պարզել են ԵՄ-ի քաղաքացիների վերաբերմունքը եվրասկեպտիկների նկատմամբ

Հակահամակարգային կուսակցություններին համակրում է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների 38 տոկոսը: Այդ մասին վկայում են Kantar Public խորհրդատվական ընկերության կատարած հարցախույզի տվյալները:
Հետազոտությունը կազմակերպվել է Եվրախորհրդարանի պատվերով՝ եվրոպական ասամբլեայի՝ 2019 թվականի մայիսի 23 – 26-ը կայանալիք հերթական ընտրությունների լույսով: Հարցումը ցույց է տվել, որ եվրասկեպտիկների կուսակցություններին վստահում է 24 տարեկան եւ ավելի ցածր տարիքի հարցվածների 63 տոկոսը, որոնք կարծում են, որ «նոր քաղաքական կուսակցություններն ու շարժումներն ունակ են ավելի լավ որոշումներ գտնել»:
Հարցումը կատարվել է այս տարվա ապրիլին, դրան մասնակցել է Եվրամիության ավելի քան 27 հազար քաղաքացի: Եվրամիությունում անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ եվրոպացիների շրջանում Միության եւ դրա ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակն զգալիորեն ընկել է: Միաժամանակ կտրուկ ուժեղացել է այն քաղաքական ուժերի ակտիվությունը, որոնք հանդես են գալիս ազգայնական եւ հակագլոբալիստական դիրքերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: