
Նիքի Հեյլիին սուլել են Հյուսթոնի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը

Հյուսթոնի համալսարանի ուսանողները քիչ էր մնացել խափանեին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի ելույթը: Միջադեպի տեսագրությունը Twitter-ում հրապարակել է լրագրող Սի Ջեյ Վեռլեմանը:
Երբ դիվանագետը բարձրացել է ամբիոն, դահլիճում աղմուկ Է սկսվել, իսկ այնուհետեւ մարդիկ սկսել են գոչել. «Նիքի Հեյլի, դու չես թաքնվի: Դու ցեղասպանություն ես հրահրում»: Տեսագրությունում նաեւ լսվում է, թե ինչպես է Հեյլին շշնջում. «Օ՜, Աստված իմ»:
Այս կերպ ուսանողներն իրենց բողոքն են արտահայտել Պաղեստինի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության դեմ: Գազայի հատվածում արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են բողոքները Միայալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու դեմ: Ելույթների ճնշման համար իսրայելացի զինվորները կրակ են բացել: Ընդհարումներում զոհվել է 61 մարդ:
Անցյալ շաբաթ Հեյլին ցուցադրաբար լքել էր Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրի ելույթի ժամանա, հաղորդել է ՌԻԱ Նովոստինկ:
"Nikki Haley, you can't hide. You're enabling genocide."
-Students at University of Houston give the US Ambassador the welcome she deserves.
You can also hear her mutter, "Oh, Jesus!" under her breath.. pic.twitter.com/8yrtnYuaII
— CJ Werleman (@cjwerleman) May 23, 2018