
ՄԱԿ-ը հանել է պատժամիջոցները Թրամփի հետ հանդիպման մեկնող ԿԺԴՀ-ի պատվիրակության անդամների նկատմամբ

ՄԱԿ-ի կոմիտեն մայիսի 23-ին պատժամիջոցներից ազատել է հյուսիսկորեական պաշտոնական պատվիրակության բոլոր այն անդամներին, որոնք ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման կմեկնեն Սինգապուր: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Համապատասխան առաջարկությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Սինգապուրի ներկայացուցիչը, ով նշել է, որ դա անհրաժեշտ է ոչ միայն գագաթնաժողովն անցկացնելու, այլեւ դրան նախապատրաստվելու համար:
Պատժամիջոցներից ազատումը վերաբերելու է ԿԺԴՀ-ի պատվիրակության բոլոր անդամներին, կոնկրետ անուններ Կոմիտեի որոշման մեջ չկան: Նրանց նկատմամբ չեղարկվել է այն երկրներ մուտքի արգելքը, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի անդամներ, ինչպես նաեւ կասեցվել է արտասահմանում նրանց ակտիվների սառեցման որոշումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: