Բաժիններ՝

Կատալոնիայում առնվազն 22 մարդ է ձերբակալվել հանրաքվեի ֆինանսավորման համար

Իսպանիայի ոստիկանությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազությունը Կատալոնիայում լայնամասշտաբ գործողություն են անցկացնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեի եւ տարածաշրջանի անկախության կողմնակիցների այլ միջոցառումների անօրինական ֆինանսավորման կապակցությամբ:

Europa Press գործակալության տվյալներով՝ արդեն ձեերբակալված է 22 մարդ եւ բացառված չեն նոր ձերբակալությունները: Ձերբակալվածների թվում է «Միասին՝ հանուն Կատալոնիայի» կուսակցությունից պատգամավոր Ֆրանսեսկ դե Դալմասեսը:

Ինչպես հայտնել է Կատալոնիայի Գերագույն դատարանը, ոստիկանության տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունների ստորաբաժանումը եւ կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը խուզարկություններ են կատարում Բարսելոնայի Խորհրդի շենքում, Կատալոնիայի ժեներալիտետի եւ այլ հաստատությունների շենքերում:

Խուզարկություններին մասնակցում են այդ թվում Մադրիդից ուղարկված ոստիկանության աշխատակիցներ, որոնք, բացի Բարսելոնայից, աշխատում են Տարագոնայում եւ Ժիրոնայում: Հետաքննությունը շարունակվում էր ավելի քան մեկ տարի եւ դրա ընթացքում պարզվել է, որ բյուջեից տարբեր ընկերությունների միջոցով անկախության օգտին հանդես եկող ասոցիացիաների եւ կազմակերպություններին հաշիվներին փոխանցվել է 2 մլն եվրո:

Գործեր են հարուցված պետական միջոցների հափշտակման, ծառայողական դիրքի չարաշահման, պետական պաշտոնյաների կողմից անօրինական գործարքներ կատարելու, դրամական օգնություն ցուցաբերելիս փաստաթղթերի կեղծման եւ խարդախության մեղադրանքներով:

2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե, որին մասնակցել է ընտրողների 40 տոկոսից փոքր-ինչ ավելին, 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին:

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանն անկախության է հռչակել, ինչից հետո Իսպանիայի կառավարությունը սահմանել է ինքնավար հանրակցության ուղղակի կառավարում, արձակել ժեներալիտետը եւ խորհրդարանը, անցկացրել նոր ընտրություններ: Դատարանները հարուցել են մի քանի տասնյակ քրեական գործեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս