Բաժիններ՝

Ադրբեջանում միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել

Ադրբեջանական բանկերից միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացի Պավել Լունինն ու Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Սերբն են:

Ադրբեջանական meydan.tv-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և ֆինանսական շուկաների վերահսկման պալատի համատեղ հայտարարությամբ:

Նախնական վարկածի համաձայն՝ կասկածյալները մի քանի ձևական ընկերությունների միջոցով թալանել են օտարերկրյա քաղաքացիներին:

Ձերբակալվածներին առաջադրվել են «գողություն, համակարգչային տեղեկատվության անօրինական ձեռքբերում և օգտագործում» հատկանիշներով մեղադրանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031