
Իտալիայում գնացքը բախվել է բեռնատարին, կան զոհեր ու վիրավորներ. ANSA

Իտալիայում երկու մարդ է զոհվել, եւս 18 հոգի՝ տուժել Թուրինի շրջանում գնացքի հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, որը բախվել է երկաթգծին կանգնած բեռնատարին: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է ANSA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ գնացքը Թուրինից ուղեւորվում էր Իվրեա, երբ բախվել է երկաթգծին կանգնած բեռնատարին: Բախման հետեւանքով շարժակազմը դուրս է ընկել ռելսերից: Զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեքենավարը: Տուժածներից մեկը ծանր վիճակում է: Պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: