ԱՄՆ-ի կոալիցիային մեղադրել են Սիրիայում և Իրաքում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու մեջ
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով Սիրիայում եւ Իրաքում, Airwars բրիտանական մոնիթորինգային խմբի գնահատմամբ, սպանվել են 9,6 հազար խաղաղ բնակիչներ: Այդ մասին գրել է The Telegraph-ը:
Հետազոտողները այդ ցուցանիշը ամենավատն են համարում Վիետնամում պատերազմի ժամանակներից ի վեր: Նրանք նշում են, որ կոալիցիան պատասխանատու է այն 25 հազար քաղաքացիական անձանց ավելի քան մեկ երրորդի զոհվելու համար, որոնք սպանվել են այդ երկրներում 2014 թվականին ջիհադիստների դեմ ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:
Միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները պաշտոնապես ընդունում են իրենց գործողությունների հետեւանքով 833 խաղաղ բնակիչների զոհվելը, ինչը 10 անգամ քիչ է այն թվից, որը բերում է Airwars-ը:ա