Բաժիններ՝

Մեյը ԵՄ-ին կառաջարկի Brexit-ից հետո պայմանավորվել երկրորդ անցումային փուլի շուրջ. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պլանավորում է Եվրամիությանն առաջարկել՝ երկրորդ անցումային փուլը համաձայնեցնել ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո: Այդ մասին հայտնել է The Times թերթը:

Նրա տվյալներով՝ ենթադրվում է, որ այն կետեւի մինչեւ 2023 թվականը: Դրա ընթացքում կլուծվեն մաքսային ու առեւտրական հարցերը:

Մինչ այժմ Մեյը առաջարկությունը Բրյուսելին չի ներկայացրել այն պատճառով, որ Եվրամիությունից եւ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից բանակցությունների մասնակիցները կոնսենսուսի չեն հասել դրա շուրջ:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս