Հոլիվուդյան դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջոն Մալքովիչը խուզարկու Էրքյուլ Պուարոյին կմարմնավորի Ագաթա Քրիստիի (1890-1976 թթ.) «Սպանություններ՝ ըստ այբուբենի» վեպի նոր էկրանավորման մեջ:
«Ես վաղուց եմ ասել, որ ԱՄՆ-ը պետք է ներգրավվածություն ցուցաբերի այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացին: Ակնարկում էի, որ անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն Թրամփի կողմից, քանի որ վտանգավոր միտումներ էի նկատում անուշադրության տեսքով»:
Վերլուծաբաններն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տեսանկյունից:
Սպիտակ տան Նվերների պաշտոնական խանութը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցություններից հրաժարվելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո զեղչով սպառավաճառքի է հանել հուշամետաղադրամները, որոնք նվիրված էին այդ հանդիպմանը:
Չինաստանի գլոբալ հավակնությունների դրսևորումներից մեկը «նոր մետաքսի ճանապարհի» աշխարհաքաղաքականությունն է: Այլ կերպ այն անվանվում է Մեկ գոտի-Մեկ Ճանապարհ և ընդգրկում է «Մետաքսի ճանապարհ, տնտեսական գոտի» (SREB) և «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհ» նախաձեռնությունները, որոնք ընդգրկում են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային միջանցքներ՝ ներառելով 60 պետություններ, ավելի քան 4.4 մլրդ բնակչություն և գլոբալ ՀՆԱ-ի 40 տոկոսը:
Ամերիկացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները կորցնում է ազդեցությունը Մերձավոր Արեւելքում:
Միջազգայի ամենակարճ չվերթը բացվել է Հարավային Ամերիկայում:
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։
Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները սկսել են տոնել իրենց հաղթանակը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունիսի 4-ին նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու են նաև սիրիական Մանբիջում թուրքական և ամերիկյան զորքերի համատեղ գործողությունների հետ կապված մանրամասներ:
ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը, որը նախօրեին չեղյալ էր հայտարարվել:
Թուրքական «Yeni Şafak» իշխանամետ թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը կոշտ արձագանք է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ անվանած ֆրանսիական «Le Point» հայտնի հանդեսին:
ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ:
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։
«Ալբերտո» անվամբ մերձարևադարձային փոթորիկը շարժվում է դեպի Կարիբյան ծովի հյուսիս-արեւմտյան մաս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Բրազիլիայի Կասերես քաղաքի բնակչուհիներից մեկը խնդրել է իր դեմքի վրա նույնպիսի հսկայական խալ նկարել, ինչպիսին ունի իր երեխան:
Մեծ Բրիտանիայի Միդլսբրո քաղաքի բնակիչ Քրիս Սքոթն իր այգում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բունկեր է հայտնաբերել:
«Ամենահաջողակը կլինի Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը և կարգավորման այն փաթեթի առաջ մղումը, որի մասին վերջին տարիներին շատ են խոսել արևմտյան դիվանագետները»:
Asos առցանց-մանրավաճառն աղջիկներին առաջարկել է պայուսակ, որը սուպերմարկետի մետաղական զամբյուղ է հիշեցնում:
Աննա Դոլիձեն իրավաբանական գիտությունների դոկտոր է, ղեկավարել է Վրաստանում ամենահեղինակավոր իրավաբանական կազմակերպություններից մեկի՝ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:
Մի խումբ կանայք ներքնազգեստով դուրս են եկել Լոնդոնի կենտրոնական շրջանի փողոցներ՝ իրենց մարմնի անկատարությունը ցուցադրելով բոդիպոզիտիվ արշավի շրջանակներում:
Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մեջ ոչ մի դանդաղում չկա, ֆինանսական, ներդրումային ու առեւտրական բոլոր նախագծերը մնում են սեղանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ներկայում կարևորագույն քայլը համաձայնագրի դրույթների իրականացումն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարկանիշը ընկել է 2013 թվականի սեպտեմբերի ի վեր ռեկորդային ցածր նշագիծ. նրան բացասաբար է վերաբերվում հարցման մասնակիցների 79 տոկոսը:
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
Ադրբեջանի կենտրոնական բանկը երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարով մանաթ է թողարկել:
ԱՄՆ-ը կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին՝ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործմանը: