Ուկրաինայում 54 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի օգտագործումից։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Սննդամթերքի անվտանգության ու սպառողների պաշտպանության հարցերով պետական ծառայությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Օլանդը հայտարարել է՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում։
Ռուսաստանի կառավարությունը չեղարկել է Թուրքիայից մի շարք մրգերի՝ նարնջի, մանդարինի, ծիրանի, դեղձի, սալորի ներկրման վրա դրված սահմանափակումները։ Այս մասին նշված է ՌԴ կառավարության վճռում։
Կառավարական փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել մամուլին, վկայում են, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կնվազի 9,5%-ով, իսկ ընդհանուր կորուստները կարող են կազմել 66 մլրդ ֆունտ սթեռլինգ (81 մլրդ եվրո), հայտնում է The Times-ը։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտնել է, որ չեղյալ է հայտարարել Ռուսաստան իր այցելությունը, որը նախանշված էր հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ ինքն անթույլատրելի է համարել սահմանափակումները, որ ռուսական իշխանությունները դրել են իր ուղևորության վրա։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտնել է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտարարվելու է ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք նիստում, նոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:
Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ կապված երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի հասցեին ունեցած ելույթի համար, հայտնում է թուրքական Haberturk թերթը։
Ստամբուլում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է ոստիկանության 125 աշխատակից, որոնք կասկածվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է համարել հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան: Պատճառը Ղազախստանի առաջնորդի մրսածությունն է: Այս մասին անանուն դիվանագիտական աղբյուրը հայտնել է «Интерфакс»-ի ադրբեջանական ծառայությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր ֆրանսիական աղբյուրին։
Բրազիլական GESPİ ընկերությունը բանակցություններ է վարում Ադրբեջանին սեփական արտադրության հակատանկային համակարգերի մատակարարման վերաբերյալ, հայտնում է Jane’s Defence Weekly պարբերականը։
Ադրբեջանական haqqin.az պորտալի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն առաջնագիծ այցի ժամանակ՝ զինծառայողների հետ հանդիպմանը, հայտարարել է, թե «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրական քայլեր չի ձեռնարկում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»։
«Համանախագահները ծրագրում են այս ամիս այցելել տարածաշրջան: Մենք կքննարկենք երկարաժամկետ խաղաղության վերականգնման հնարավոր բոլոր ուղիները»,- ասել է Ուորլիքը:
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելն առաջարկել է 1 օրով փակել Եվրամիության ներքին սահմանները։ Նրա կարծիքով՝ դա շոկի կմատնի ընտրողներին, որոնք սովոր չեն հերթում կանգնել։
Չինաստանի Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում փլուզվել է 4 բազմահարկ շինություն, հայտնում է Xinhua գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կողմ են շարունակել Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականությունը՝ նշելով երկխոսության համար հնարավորություն պահպանելու անհրաժեշտությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդյան քառյակին» (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա, ՌԴ) հոկտեմբերի 19-ին Բեռլինում հրավիրել է ընթրիքի։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանք առաջադրելը Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծությունների պատճառով, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ-ում պայքարում են «Մեթյու» փոթորկի հետևանքների դեմ, որը իր հետ բերել էր մեծ ավերածություններ և ջրհեղեղներ։ Փոթորկից առավել շատ է տուժել Հյուսիսային Կարոլինա նահանգը։
Եվս 4 առաջնորդներ՝ Գիա Ցագարեիշվիլին, Վիկտոր Դոլիձեն, Զուրաբ Աբաշիձեն և Իրակլի Չիկովանին, լքել են «Ազատ դեմոկրատների» շարքերը։ Այս մասին հայտարարել է կուսակցության անդամ Վախթաբգ Մաչավարիանին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Մեր պայքարը շարունակվում է, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում հեռանալ։ Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն։
Վրաստանի ԿԸՀ-ը հայտարարել է բոլոր ընտրատեղամասերում քվեների հաշվարկն ավարտելու մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Թուրքիան վստահ է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ընթացքը շարունակվում է: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Ռուսաստանն ու Թուրքիան երեկ երեկոյան պայմանավորվածություն են ձեռք բերել և ստորագրել «Թուրքական հոսքի» երկու ճյուղերի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը:
Ադրբեջանի տնտեսությունում նավթագազային ոլորտի մասնաբաժինը կազմում է 30 տոկոս: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին երեկ Ստամբուլի 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման օրը ԵԽԽՎ պատգամավորները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու կազմակերպության գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Արկտիկայում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը դադարեցրել է իր գործունեությունը «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի բողոքի հիման վրա Ավստրալիայի թուրքական լոբբիստական ալյանսը (ATTA) դուրս է բերվել Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի հակառասիստական արշավի մասնակիցների կազմից, որն ընթանում է «Ռասիզմ. այն դադարում է ինձ հետ» խորագրով:
Բաբայանի կարծիքով` նավթի գնի տատանումները ուղղակիորեն կաթվածահար կանեն Ադրբեջանի տնտեսությունը: Բացի նավթ գների տատանումներից՝ ըստ Բաբայանի կան նաև այլ գործոններ, ինչի պատճառով Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում: Դրանցից մեկն, օրինակ, Ադրբեջանում անցկացված հանրաքվեն էր, որը ժողովրդի մեջ դժգոհություններ առաջացրեց:
«Ուշագրավ է այն, որ նախագահ Ալիևը բարձրացրեց այդ անհանգստությունը։ Ես տեղյակ չեմ եղել, թե կոնկրետ ինչ առաջարկներ են եղել Պուտինի կողմից նախորդող շրջանում այս կետի վերաբերյալ»։