Սինգապուրի վարչապետը վաղօրոք շնորհավորեց Թրամփին ծննդյան օրվա առթիվ
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վաղօրոք շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ՝ այդ կապակցությամբ տորթ մատուցելով իրենց համատեղ ճաշկերույթին: Այդ մասին վկայում է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանի հաղորդագրությունը Facebook սոցցանցում:
«Ծննդյան օրը փոքր-ինչ շուտ ենք տոնում»,- այս գրառումն է նա արել ճաշկերույթից արված լուսանկարի տակ, որտեղ Թրամփը նստած է սեղանի շուրջը, իսկ նրա առջեւ դրված է մեծ կլոր տորթը, որը զարդարված է հատապտուղներով: Դատելով լուսանկարից՝ Թրամփը ծիծաղում է՝ նայելով տորթին, իսկ իր երկու կողքին նստած պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկվար Ջոն Քելլին ծափահարում են: Թրամփի ծննդյան օրը հունիսի 14-ն է, լրանալու է նրա 72-ամյակը:
Ճաշկերույթը դարձել է ԱՄՆ-ի եւ Սինգապուրի ղեկավարների հանդիպման շարունակությունը, որը տեղի է ունեցել Կիմ Չեն Ընի հետ Թրամփի բանակցությունների նախօրյակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Celebrating birthday, a bit early.
Gepostet von Vivian Balakrishnan am Sonntag, 10. Juni 2018