
Չինաստանն ինքնաթիռ է տրամադրել Կիմ Չեն Ընին Սինգապուր մեկնելու համար

Պեկինը Փհենյանի խնդրանքին ի պատասխան ինքնաթիռ է տրամադրել Կիմ Չեն Ընին Սինգապուր մեկնելու համար, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հունիսի 11-ին կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել 1 ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը: «Մենք նման ծառայություն մատուցեցինք ԿԺԴՀ-ի խնդրանքով»,- նշել է նա:
Դիվանագետը նաեւ հույս է հայտնել, որ Սինգապուրի գագաթնաժողովը արգասաբեր կլինի եւ թույլ կտա ապահովել Կորեական թերակղզու միջուկազերծումը:
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում է Սենտոսա կղզում: Երկու ղեկավարներն էլ արդեն ժամանել են Սինգապուր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: