
ՀԱՊԿ-ում ողջունել են ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը

ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ հունիսի 12-ին կայանալիք գագաթնաժողովը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդռախմանովը:
«Մենք ողջունում ենք ու լիովին աջակցում վերջին ժամանակներս Կորեական թերակղզուց ստացվող դրական ազդանշանները եւ հույս հայտնում, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների վաղվա բանակցությունները կարեւոր քայլ կդառնան ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի, աշխարհում զինաթափման ու զանգվածային բնաջնջման հետ կապված հարցերի լուծման ճանապարհին»,- ասել է նա լրագրողներին՝ ամփոփելով նիստի արդյունքները:
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում է Սենտոսա կղզում: Երկու ղեկավարներն էլ արդեն ժամանել են Սինգապուր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: