Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն ԿԺԴՀ-ին նախազգուշացրել է պայմանավորվածությունները խախտելու ԱՄՆ-ի սովորության մասին

Իրանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի սկսվելուց մեկ օր առաջ Հյուսիսային Կորեայի իշխանություններին նախազգուշացրել է միջազգային պայմանավորվածությունները խախտելու Վաշինգտոնի սովորության մասին:

Մամուլի ասուլիսում իրանական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պետք է զգուշանա միջազգային համաձայնությունները պահպանելու ԱՄՆ-ի շարունակական անկարողությունից։

«Անկարելի է լավատեսորեն նայել ԱՄՆ-ի քաղաքականությանը եւ վերջին ժամանակների խախտումները հաստատում են դա»,-իրանցի դիվանագետի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից, որը միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) կողմից ձեռք է բերվել 2015 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս