Բաժիններ՝

Թալիբները մեկուկես տասնյակ ոստիկանների ու զինվորականների են սպանել Աֆղանստանի Քունդուզի նահանգում

Աֆղանստանի հյուսիս-արեւելքում՝ Տաջիկստանին սահմանակից Քունդուզի նահանգի շրջաններից մեկում հունիսի 11-ի առավոտյան «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի ընթացքում սպանվել են կառավարական ուժերի 15 զինծառայողներ: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Հաղորդագրությունների համաձայն, զինյալները Քալայի-Զալ գավառի Աքտեպա բնակավայրում հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա. արդյունքում սպանվել են ոստիկանության 10 աշխատակիցներ եւ Աֆղանստանի ազգային բանակի (ԱԱԲ) հինգ զինծառայողներ:

Ավելի վաղ, հունիսի 7-ին, Աֆղանստանի նախագահ Մուհամադ Աշրաֆ Ղանին հայտարարել է երկրում միակողմանի հրադադարի մասին: Նրա կողմից հայտարարված զինադադարը կտեւի հունիսի 11-ից մինչեւ հունիսի 19-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930