Բաժիններ՝

Մերկելը չի բացառել, որ կմեկնի ՌԴ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեկնելու եւ քաղաքական բանակցություններ վարելու հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:

«Կարող է պատահել: Սկզբունքորեն դա բացառված չէ»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ նման ուղեւորությունները կարող են օգտակար լինել եւ չեն խախտում իր սկզբունքնեը: Սակայն նա ընդգծել է, որ պետքէ որոշում կայացնելիս հաշվի առնել այլ պարտավորություններ:

«Ես կարող եմ իմ ուղեւորությունն այնտեղ օգտագործել քաղաքական բանակցությունների համար, ինչպիսիք տեղի ունեցան, օրինակ, Սոչիում»,- նշել է Մերկելը՝ ընդգծելով, որ «առանց երկխոսության» խնդրի «լուծում չես գտնի»: Ֆուտբոլի մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը ՌԴ-ի 11 քաղաքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս