Բաժիններ՝

Թրամփը և Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան գագաթնաժողովը

ԱՄՆ-ի վարչակազմը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առանորդ Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան հունիսի 12-ին գագաթնաժողովի սկսվելը:

Այդ մասին հունիսի 11-ին Սինգապուրում լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ռոբերտ Փալիդինոն: «Ակնկալում ենք, որ ամենից առաջ կլինի դեմառդեմ հանդիպում»,- ասել է նա:

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել են, որ գագաթնաժողովի սկիզբը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում է Սենտոսա կղզում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930