
200 կմ երկարությամբ կենդանի շղթա. Բասկերի երկրի բնակիչներն ավելի շատ անկախություն են պահանջում

Բասկերի երկրի՝ Իսպանիայի հյուսիսի ինքնավար տարածաշրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ 202 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել՝ ավելի շատ անկախության պահանջով, տեղեկացնում է BBC-ին: Շղթան ձգվում է Իսպանիայի հյուսիսի Սան-Սեբաստյան եւ Բալբաո քաղաքներից մինչեւ Բասկերի երկրի մայրաքաղաք Վիտորիա, որտեղ գտնվում է նրա խորհրդարանը:
Տարածաշրջանն ավելի բարձր աստիճանի ինքնակառավարում ունի, քան Կատալոնիան, որն ակտիվորեն ձգտում է անկախության հասնել Մադրիդից:
Վերջին տարիներին Բասկերի երկրում անկախության գաղափարին աջակցությունը փոքր-ինչ թուլացել է: Այնուամենայնիվ, շատերն են կարծում, որ բնակչությունը պետք է իրավունք ունենա հանրաքվե անցկացնել Մադրիդի հետ իր ապագա հարաբերությունների հարցի շուրջ: