Ռուսաստանը հավանություն է տալիս «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծին , ակտիվորեն կմասնակցի դրան, ըստ որում կարեւոր է, որ Եվրասիայի տարածքում ինտեգրացումը հենվի հանրաճանաչ կանոնների վրա եւ կառուցվի թափանցիկ:
Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին, որն իր թեկնածությունն առաջադրել է երկրորդ ժամկետով, ստացել է երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի աջակցությունը, որն Իսլամական Հանրապետության բարենորոգչական շարժման ղեկավարներից մեկն է:
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում Եվրոպայի եւ Ասիայի շուրջ 50 երկրներ:
«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում է խաղաղ իրադրություն, իսկ մասնակից երկրները պետք է վեճերը լուծեն երկխոսության միջոցով:
Թուրքիայում մի խումբ մտավորականներ հանդես են եկել կոչով՝ հորդորելով երկրում վերացնել մի քանի ամիս շարունակվող արտակարգ դրությունը:
Թուրքիայի ընդհատակյա հանցավոր խմբերի պարագլուխներից մեկը՝ Քուրշաթ Յըլմազը, ով դատապարտված է 66 տարվա ազատազրկման, նոր ցուցմունք է տվել, որտեղ խոսել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակիցները մի քանի արձաններ եւ հարթաքանդակներ ԵՆ ոչնչացրել Սիրիայի արեւելքի Դուրա Եվրոպոս ավանում, ինչի մասին հաղորդել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը։
Եմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում է հուսի ապստամբների վերահսկողության ներքո, արտակարգ դրություն է հայտարարված խոլերայի բռնկման պատճառով, տեղեկացնում է BBC-ին:
Կիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ է իրականացվել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային ճյուղի գիտնականներին եւ տեխնոլոգներին ցուցում է տվել «պատրաստվել նոր փորձարկումների»:
Քրիստոնեադեմոկրատական միությունը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, առաջատարն է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի տարածաշրջանային ընտրություններում:
Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները լրացուցիչ 50 մլն ֆունտ ստերլինգ (64 մլն ԱՄՆ դոլար) կծախսեն Առողջապահության ազգային ծառայության (NHS) համակարգչային համակարգերի անվտանգության ապահովման համար։
Հյուսիսային Կորեան, անտեսելով իր սպառազինության փորձարկումները սահմանափակելու կոչերը, կիրակի բալիստիկ հրթիռ է արձակել, որը վայրէջք է կատարել ծովում` Ռուսաստանի մոտ:
Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված ընդունելությանը:
Ռուսամերիկյան գործող հարաբերությունները չեն պատասխանում պաշտոնական Վաշինգտոնի և ողջ աշխարհի շահերին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դաստիարակչական զրույց է անցկացրել որդու հետ՝ Russia գրառմամբ վերնաշապիկ կրելու համար:
Էմանուել Մակրոնը, ով ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, արդեն նշանակումներ է արել Ելիսեյան պալատի համակարգում:
Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը Էմանուել Մակրոնին հռչակեց երկրի նախագահ:
Ռուսաստանի Հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգերը (ՀՀՆՀ) մայիսի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23։30-ին հայտնաբերել են ԿԺԴՀ տարածքից բալիստիկ հրթիռի արձակում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մեր ինժեներներն ավելացրել են վնասաբեր ծրագրի հայտնաբերման ու պաշտպանության միջոցներ, որը ստացել է Ransom:Win32.WannaCryp անվանումը»
Եթե մի քանի օր առաջ կային հույսեր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները սկսում են բարելավվել, ապա ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պաշտոնատար անձանց խոսքերը մի տեսակ խաչ են քաշում այդ հնարավորության վրա:
Նախագահ Դոնալդ Թրամփն, ով պաշտոնանկ է արել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քոմիին, NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Քոմիի օրոք այնտեղ տիրում էր խառնաշփոթ:
Թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել մայրերի միջազգային օրվա՝ մայիսի 14-ի առթիվ «Facebook» սոցիալական ցանցում կատարված նորամուծությունը: Այս օրերին ցանցի օգտատերերը կարող են արձագանքել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմվոլիկ նշանակությամբ մանուշակագույն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նույնացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ:
«Ձեզ, իհարկե, վշտացնել կամ վիրավորել չեմ ցանկանում, բայց ես չեմ կարող ընդունել այս շքանշանը: Որովհետև այս մեդալը տվողները համագործակցում են իմ թշնամի քրդական ուժերի (YPG) հետ: Հետևաբար պատիվս թույլ չի տալիս ընդունել այս մեդալը»:
Ֆեշն-դիզայներ Կարոլինա Հերերայի եղբորորդուն սպանված են գտել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ճանապարհին։ Դատախազությունից հայտնել են, որ հինգշաբթի օրը սպանված 34-ամյա բիզնեսմեն Ռեյնալդո Խոսե Հերերայի դին հայտնաբերել են հաջորդ օրը։ Նույն վայրում հայտնաբերվել է նաև մեկ այլ բիզնեսմենի դի։ Երկու տղամարդու սպանության պատճառները դեռևս անհայտ են։
Թուրքական «Hurriyet» պարբերականի սյունակագիր Մուրադ Յեթքինը հոդված է հրապարակել, որտեղ անդրադաձ է կատարվում վերջին տարիներին արտաքին քաղաքականությունում Թուրքիայի ձեռք բերած հաջողությունների և անհաջողությունների մասին: Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք ձեռք բերված գլխավոր հաջողությունների մասին, առաձնացնում է 2016թ. մարտին Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված փախստականների վերաբերյալ պայմանագիրը: Ըստ նրա` չնայած, որ կողմերի միջև հարաբերությունները […]
ՌԴ ֆինանսների նախարարության հրամանը՝ օղու և կոնյակի նվազագույն գինը բարձրացնելու մասին ուժի մեջ է մտնում մայիսի 13-ից:
Հրազենային վնասվածքներով կնոջ մարմին է հայտնաբերվել Ռիգայի կենտրոնում: Սպանություն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է սպանվածի ծանոթը, ով ևս իգական սեռի ներկայացուցիչ է:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև տեղի հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել: