Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Ասլանն ազատ է արձակվել:
Իսպանիայից Կատալոնիայի ինքնավար հանրակցության անկախության շուրջ հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին. այս ամսաթիվը հաջորդ շաբաթ կհայտարարվի Կատալոնիայի կառավարության ղեկավար (ժեներալիտետ) Կառլես Պուչդեմոնի կողմից:
Ֆրանսիայի «Տեղեկատվություն եւ ազատություններ» ազգային հանձնաժողովը (CNIL) մայիսի 16-ին Facebook սոցիալական ցանցին 150 հազար եվրո է տուգանել օգտատերերի վերաբերյալ տվյալների անիրավական հավաքման եւ օգտագործման համար:
Օբոլոնյան դատարանում ես կկարողանամ անձամբ հարցեր տալ Պորոշենկոյին, Տուրչինովին, Յացենյուկին, (գլխավոր դատախազ Յուրի) Լուցենկոյին, Պարուբիյին եւ պետական հեղաշրջման մյուս կազմակերպիչներին:
Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը Վարշավայի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում վախեցել է համալսարանի հայ դոկտորանտ Տիգրան Օհանյանի ներկայությունից և հրաժարվել է խոսել մինչև նա դուրս չգա դահլիճից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ:
«Յուրաքանչյուր կառավարություն պետք թ երաշխավորի հասարակական այնպիսի միջավայր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանները կարող են աշխատել անվտանգության պայմաններում»,-ընդգծել է իրավապաշտպանը:
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ամբողջովին շրջապատված են Մոսուլում եւ հայտնվել են «լիակատար պարտության» եզրին:
«Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ճշտված տեղեկատվության համաձայն Եմեն ում ՀՀ քաղաքացիներ չկան»,- գրել է Տիգրան Բալայանը:
Թուրքիան, որը ես ժամանակին գիտեի որպես իր ժողովրդավարությունն ամրապնդող և աշխարհիկության ժամանակակից տեսակն ունեցող երկիր, տիրապետության տակ է մի նախագահի, ով անում է ամեն բան իշխանություն կուտակելու և այլախոհներին իրեն ենթարկելու նպատակով:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավար Մարտին Շուլցն ապշել է պաշտոնական Անկարայի որոշման առնչությամբ, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նախարարությունների աշխատակիցների ձերբակալելու մասին որոշումներ է ընդունել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է ՌԴ-ի ֆիզիկական եւ իրավական այն անձանց ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին բողոքի ակցիա կիրականացնի՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով ժամանել է ԱՄՆ:
Վրաստանի ՆԳ նախարարությունը գրանցել է վրացական ծագմամբ 325 «օրենքով գողերի», որոնց մեծ մասը գտնվում է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում:
Իսրայելի Check Point Software Technologies ընկերությունը, որն աշխատում է IT-անվտանգության ոլորտում, հայտնաբերել է WannaCry վիրուսի նոր տարբերակ եւ վնասազերծել է այն:
Եվրոպայի 13 երկրներում գրանցվել է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիրը մայիսի 16-ին Յոկոսուկա ռազմածովային բազայից երկարատեւ ծովային փորձարկումների է դուրս եկել Ճապոնիայի շուրջն ընկած ջրատարածքում:
Վենեսուելայում ընդդիմության եւ կառավարության դիմակայության հերթական օրը մարդկային նոր զոհեր է բերել:
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Ստամբուլում ձերբակալվել է:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին խիստ անհանգստացրել է այն փաստը, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա:
Symantec եւ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունները գտել են այն բանի ապացույցները, որ WanaCrypt0r 2.0 շորթիչ վիրուսի միջոցով գլոբալ կիբեռգրոհի հետ կարող են առնչություն ունենալ հյուսիսկորեացի ցանցահենները:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածո Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ նպատակ ունենալով աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ինքն առաջադրել էր նախընտրական արշավի ընթացքում:
The Washington Post-ի թղթակիցը լուսանկարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարով թղթի թերթը, որը գտնվում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քիթ Շիլլերի ձեռքին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում խստիվ դատապարտել է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին գերգաղտնի տեղեկատվություն է հայտնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը` վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ:
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում պայթուցիկ սարք է գործարկվել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել:
Ոսկերչական Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է ամերիկյան Working Together ամսագիրի կողմից կազմված «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: Վարկանիշային աղյուսակում Կարոլին Ռաֆայելյանը 19-րդ հորիզոնականում է: